Բժիշկ Կոմարովսկու արժանի պատասխանը բոլոր այն ծնողներին, ովքեր երեխաներին պատվաստումների չեն տանում

Ինչու՞ մենք մեզ հարց չենք տալիս, անհրաժե՞շտ է մեքենայի մեջ կապել ամրագոտի: Իհարկե անհրաժեշտ է, չէ՞ որ այն նաև ապահովության գոտի է: Այդպես էլ ոչ մեկ չի կասկածում, որ ուտելուց առաջ անհրաժեշտ է լվանալ ձեռքերը: Բայց երեխաների պատվաստումը հանգիստ չի տալիս շատ ծնողների: Հաճախ հիվանդանոցների սուր վարակիչ բաժանմունքներ հայտնվում են պատվաստված երեխաներ: Դա նշանակում է, հիվանդությունները, որոնց դեմ կատարում են պատվաստումներ, իրականում գոյություն ունեն: Պատվաստում ստացած և պատվաստում չստացած երեխաները ենթարկվում են տարբեր հիվանդությունների: Նույնիսկ ամենաորակյալ  սրսկումը չի փրկում սարսափելի հիվանդությունից կամ դրա հետևանքից:

Կարելի՞ է արդյոք երեխային պատվաստումներ կատարել…

Բժիշկ Կոմարովսկին կարծում է, որ բոլոր երեխաներին պարտադիր պետք է պատվաստումներ կատարել: Խելացի և առողջ դատող ծնողների մոտ այս հարցը ոչ մի կասկած չի առաջացնում: Ուրիշ հարց է, որ տվյալ իրավիճակում պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերել:

Ինչպե՞ս պատրաստվել պատվաստմանը

Պատվաստումից առաջ երեխայի մարսողական համակարգը պետք է ծանրաբեռնված չլինի: Այս մասին պետք է հոգ տանել պատվաստումից մեկ օր առաջ: Երեխան պետք է սովորականից քիչ ուտի, ցանկալի է անյուղ սնունդ և ոչ մի քաղցրավենիք:

Պատվաստումից մեկ ժամ առաջ երեխան պետք է ոչինչ չուտի:Ցանկալի է շատ ջուր խմի:

Պատվաստումից 3-4 օր առաջ սահմանափակել շփումները՝ վարակից խուսափելու համար: Պոլիկլինիկայում անցկացնել քիչ ժամանակ, կարելի է հերթագրվել, իսկ այդ ընթացքում քայլել մաքուր օդում:

Ի՞նչ անել պատվաստումից հետո…

1. Անհրաժեշտ է ինչքան կարելի է շատ զբոսնել մաքուր օդում:

2. Աշխատեք երեխային շատ չկերակրել: Կերակրել միայն առողջ սնունդով:

3. Խմեցրեք ինչքան հնարավոր է շատ ջուր և տարբեր հեղուկներ՝ թեյ, հյութեր:

4. Սահմանափակել շփումը մարդկանց հետ, վարակից խուսափելու համար:

5. Եթե ջերմությունը բարձրանա, պարտադիր խորհրդակցել բժշկի հետ: Խմեցնել շատ հեղուկներ, սենյակն անընդհատ օդափոխել:

Երեխային պատվաստում կատարել նշանակում է փրկել նրան լուրջ հիվանդություններից: Եթե երեխան չունի ալերգիկ դրսևորումներ, կամ ավելի լուրջ հակացուցումներ չկան, ապա պատվաստումը պարտադիր է: Ցանկացած դեպքում բժիշկը ձեզ կօգնի այս հարցում:

Պատվաստումից հրաժարվելը դարձել է ինչ-որ նորաձև հակում: Մենք կողմ ենք խելացի մոտեցմանը: Եթե հարցը վերաբերվում է երեխայի առողջությանը, չի կարելի ռիսկի դիմել և լսել ոչ կոմպոնենտ մարդկանց:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES