Ես ինձ ինչ հիշում եմ, հայրս արյան բարձր ճնշում ունի: Սկզբում փորձում էր անտեսել, մինչև որ բժիշկը չախտորոշեց՝ հիպերտոնիա: Հայրիկիս բազմաթիվ դեղամիջոցներ նշանակեցին, որ երկար ժամանակ օգտագործում էր:
Սակայն երեք ամիս առաջ Սակնտ-Պետերբուրգից հորս ընկերը մեզ հյուր էր եկել: Ինչպես պարզվեց, նա նույնպես երկար ժամանակ տառապել է հիպերտոնիայով, մինչև, որ իմացել է սրտի հիվանդությունների բուժման այս մեթոդի մասին՝ Սերգեյ Բուբնիկովից:
Պրոֆեսոր Սերգեյ Բուբնիկովը Ռուսաստանում շատ հայտնի բժիշկ է, բժշկական գիտությունների թեկնածու: Մի ժամանակ նա նույնպես ազատվել է նման հիվանդությունից, բայց ոչ դեղերի օգնությամբ:
Ինչպես բուժել հիպերտոնիան
Զարկերակային հիպերտոնիան, ըստ դոկտոր Բուբնովսկու, դարի հիվանդությունն է: Այն սկսում է արիթմիության, սրտի կորոնար հիվանդությունների, թրոմբոէմբոլիզմի և նույնիսկ II տիպի շաքարախտի զարգացմամբ:
Իսկ դա տեղի է ունենում, քանի որ սիրտը, իսկ ավելի ճիշտ սրտամկանը՝ չի կարողանում հաղթահարել մեծ ծավալով և արագությամբ արյան շրջանառությանը:
Ըստ ԱՀԿ-ի, սիրտ-անոթային հիվանդությունը դառնում է աշխարհում մահվան պատճառների հիմնական պատճառը: Ոչ մի այլ պատճառով տարվա կտրվածքով այդքան շատ մարդիկ չեն մահանում:
Ըստ պրոֆեսորի, նման խնդիրներ ուեցող մարդկանց մեծաքանակ դեղորայքներ նշանակելու փոխարեն, ավելի լավ կլինի ուսումնասիրել հիվանդի կենսակերպը, որպեսզի հասկանան՝ ինչն է բերել հիպերտոնիայի:
Բժիշկ Բուբնովսկին համոզված է. «Աշխարհում ոչ մի սրտաբան չի կարող ինձ օրինակ բերել մի մարդու, ով հիպերտոնիայից բուժվել է դեղորայքի միջոցով: Սկզբում հիվանդն մեկ դեղ են նշանակում, հետո մի քանի»: Իհարկե ծանր դեպքերի ժամանակ դեղորայք ընդունում են, բայց օրվա մեջ մեկ անգամ, մի դեղահաբ են դնում լեզվի տակ:
Ըստ ԱՀԿ տվյալների տարեկան 17,5 միլիոն մարդ է մահանում սիրտ-անոթային հիվանդություններից:
հիպերտոնիան բուժելու համար , նախ և առաջ պետք է հասկանալ, թե դա ինչ է, ինչպես է առաջանում: Իսկ դա, իրականում սրտամկանի գերծանրաբեռնվածություն է: Այո, դա նույնպես մկան է, և աշխատում է նույն սկզբունքով, ինչ որ մյուս մկանները:
Օրական կես ժամ ֆիզիկական ակտիվությունը օգնում է կանխել սրտի կաթվածը և ինսուլտը:
Այդ պատճառով բժիշկը խորհուրդ է տալիս օրական առնվազն երկու ֆիզիկական վարժություն անել, որն ազդում է արյան շրջանառության և արագության վրա:
Մենք մի քանի պարզ և արդյունավետ վարժություններ խորհուրդ կտանք, որոնք կօգնեն ազատվել I և II մակարդակի սրտի հիվանդություններից:
Դուք կարող եք քայլել `տաքանալու համար: Երկու րոպեի ընթացքում այլընտրանքային տարբեր տիպի քայլ, ինչպիսիք են ՝ ոտքի վրա քայլելը, խաչաձև քայլելը, կրունկների վրա քայլելը, լրացուցիչ քայլ:
Ամեն հինգ քայլը մեկ քայլի տեսակը պետք է փոխել: Իսկ շնչառությունը պետք է համաչափ լինի:
Այս վարժության համար պետք կգա աթոռ կամ այլ բարձր իր, ինչպես սեղանը կամ նստարան, որի օգնությամբ մենք հրում վարժություն կանենք:
Ձեռքերով հենվեք աթոռին, ոտքերը հետ թող մնան և ուսերի լայնությամբ բացված: Գլուխը և հայացքն առաջ, իսկ մարմինը ուղիղ: Շնչելիս թեքեք արմունկները և կքանստեք, արտաշնչելիս վեր կացեք՝ ասելով ՝ «հա՛»:
Սկզբի համար հինգ կքանստում արեք, այնուհետև խմեք հինգ կում ջուր, որպեսզի խուսափեք ջրազրկումից: Յուրաքանչյուր կքանստում պետք է 20–30 վայրկյան տևի: Մեկ անգամվա համար բավական է 2 — 5 հատ, իսկ ժամանակի ընթացքում կարող եք ավելացնել մինչև 10:
Այս վարժությունը նույնպես աթոռի օգնությամբ են անում: Աթոռի վրա նստած երկու վերջույթները այնպես դրեք, որպեսզի դրանք մեկ գծով դեպի քեզ լինեն՝ մեկը մյուսի հետևից:
Վեր կաց աթոռից և պահիր հավասարակշռությունը: Հետո նորից նստիր: Շնչելիս վեր կացեք, իսկ արտաշնչելիս՝ նստեք: Այս վարժություններն անելուց հետո, հանգստացիր և երկու րոպե շունչ քաշիր:
Այս տեսահոլովակում բժիշկ Բուբնովսկին մանրամասն ցույց է տալիս՝ ինչպես կատարել առաջին վարժությունը:
Խորհուրդ ենք տալիս օրական երեք անգամ կատարել այս վարժությունները, իսկ ամեն առավոտ սկսել թեթև գիմնաստիկայով:
Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»-ը