ԲԱՑԱՌԻԿ. Ինչպես է Քիմ Քարդաշյանը «աննկատ փախչում» լրագրողներից Զվարթնոցում. ՖՈՏՈՇԱՐՔ

Քիմ Քարդաշյանն արդեն Երեւանում է։ Հայազգի հայտնի հեռուստաաստղը քիչ առաջ ժամանեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Լրագրողներն աշխարհահռչակ հայուհուն սպասում էին դեռ վաղ առավոտից, սակայն Քիմը դուրս եկավ նախագահական մուտքից՝ նախընտրելով խուսափել տեսախցիկներից:

Այնուամենայնիվ, NEWS.am STYLE-ը ֆիքսել է Քիմին, Քորթնիին եւ նրանց զավակներին օդանավակայանից դուրս գալիս:

Ի դեպ, երկար թռիչքի ընթացքում երեխաները հասցրել էին քնել օդանավում:

Քիմը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-9-ը։

Տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Քիմ Քարդաշյանի ավտոշարասյունը հեռանում է օդանավակայանից:

Նշենք՝ օրեր առաջ Քիմ Քարդաշյանն  իր Skims ապրանքանիշը Հայաստան բերելու ցանկություն էր հայտնել։

«Մոտակա երկու շաբաթների ընթացքում ես կմեկնեմ Հայաստան եւ հույս ունեմ, որ իմ այցով կնպաստեմ առեւտրի ոլորտի զարգացմանը եւ հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ներառյալ @skims-ի ապրանքների արտադրությունը ապագայում»,- գրել էր նա։

Աղբյուր՝ NEWS.am STYLE

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES