Աֆրիկյան մի ցեղ կա, որը հետաքրքիր սովորույթ ունի. մենք շատ սովորելու բան ունենք նրանցից

Աֆրիկյան մի ցեղ կա, որը հետաքրքիր սովորույթ ունի։ Երբ ցեղից որևէ մեկը վատ արարք է կատարում, նրանք նրան բերում են բնակավայրի կենտրոն, ամբոխով շրջապատում են նրան և երկու օր շարունակ պարզապես հիշում են բոլոր լավ բաները, որոնք նա արել է, և շնորհակալություն են հայտնում դրա համար։

Նրանք համարում են, որ աշխարհ եկող յուրաքանչյուր մարդ լավն է։ Յուրաքանչյուր մարդ սեր, երջանկություն, խաղաղություն և անվտանգություն է ցանկանում։

Բայց երբեմն այդ արժեքները հետապնդելիս մարդը սխալ է կատարում։ Ցեղն այդ սխալներում ազդանշան է տեսնում, օգնության ճիչ։

Նրանք միավորում են իրենց ջանքերը, որպեսզի բարձրացնեն ընկածին, վերականգնեն նրա իսկական բնույթը, որպեսզի նրան հիշեցնեն, թե ինքն իրականում ով է։

Ֆեյսբուքյան իր էջում գրում է Հրաչյա Ամիրյանը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES