Արդեն հայտնի է, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը Հայաստան ժամանելու ճանապարհին է: Քիմը գալիս է՝ մասնակցելու WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ:
Լրագրողներն արդեն օդանավակայանի ժամանման սրահում սպասում են աշխարհահռչակ հայուհուն:
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ՝ Քարդաշյանը Թվիթերում գրառում էր արել Հայաստան իր առաջիկա այցի մասին:
Իր մեկնումից առաջ էլ լուսանկար էր հրապարակել և իր բազմամիլիոնանոց լսարանին հայտնել, որ մեկնում է Հայաստան:
Քիմ Քարդաշյանը բազմիցս է աչքի ընկել իրա հայանպաստ գործունեությամբ, Սերժ Թանկյանի հետ նա վիթխարի աշխատանք է տանում՝ ի նմաստ Հայաստանի գովազդմանը:
Քիմը նաև մտադիր է Հայաստանում մեծ գործունեություն ծավալել: Հայաստան գալու ճանապարհին, ուշագրավ դեպք է տեղի ունեցել:
Ըստ համացանցում առկա որոշ լուրերի, Քիմի հետ ինքնաթիռում է եղել հարբած մի ուղևոր, ով տեսնելով Քիմին բղավել է, որ վերջինս դեռ շատ է զղջալու իր արարքների համար:
Նշվում է, որ հարբած այդ կինը բղավել է նաև, որ իր նախնիները թուրքեր են եղել:
Բարեբախտաբար՝ այդ կնոջ հարձակման փորձերը ապարդյուն են անցել՝ Քիմի վրա, և անվտանգության աշխատակիցները չեզոքացրել են նրան: