Արսեն Թորոսյանը, ոչ միայն չի լռում, այլ հարազատի նման կանգնած է մեր ընտանիքի կողքին

Հայկուհի Խաչատրյանը, ում բժիշկները հայտնել են, որ որդին մահացել է, բայց ցույց չեն տալիս նրա դին, ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրում է.

Հարգելի Մարինա Խաչատրյան ջան, իհարկե ողջունելի է, որ բարձրաձայնում էք մեր խնդիրը, բայց ուզում եմ վստահեցնել, որ Արսեն Թորոսյանը, ոչ միայն չի լռում, այլ հարազատի նման կանգնած է մեր ընտանիքի կողքին։

Եթե չլիներ նրա միջամտությունը և անհանգստությունը ես այսօր ողջ չէի լինի։ Իսկ մամուլի քարտուղար՝ Ալինան հարազատ քրոջ նման զանգում, տեղեկանում և տեղեկացնում է նախարարին իմ առողջության մասին։

Ես ու ամուսինս անվճար հետազոտման և բուժման կուրս ենք անցնում։

Ամբողջ կառավարությունը և ամբողջ հայ ազգը մտահոգված է մեր խնդրով և կարծում եմ, որ կհասնենք արդարության:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES