Արթուր Աբրահամը երկրորդ կնոջ հետ Հայաստանում տոնել է որդու ծնունդն ու դստեր ատամհատիկը

Օրեր առաջ Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին Երևանում նկատել են նոր ընտրյալի ուղեկցությամբ, սակայն Արթուրը խուսափել էր նրա հետ հայտնվել տեսախցիկների առաջ:

Բռնցքամարտիկն իր մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանի միջոցով փոխանցել էր, որ դեռ չի ուզում մեկնաբանություն տալ անձնական կյանքի մասին:

Օրերս Արթուր Աբրահամի որդին տոնել է ծննդյան տարեդարձը: Նա դարձել է 3 տարեկան, ինչի առթիվ Երևանի ժամանցի կենտրոններից մեկում կազմակերպված միջոցառման ժամանակ արված տեսանյութը հրապարակվել է Ինստագրամում: Ինչպես երևում է տեսանյութից, նույն օրը տոնել են նաև Արթուր Աբրահամի դստեր ատամհատիկի արարողությունը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Tert.am Life (@tert.am.life)

Աղջիկը, որին նկատել էինք Արթուրի ուղեկցությամբ, նրա երկրորդ կինն է: Զույգն արդեն դուստր ունի: Փոքրիկին տվել են Մարիա անունը:

Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ նրանք միասին են ապրել նաև Գերմանիայում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հատնի դարձավ, որ Արթուրը բաժանվել է կնոջից՝ Մերի Աբրահամյանից, ինչից հետո իրենց որդուն իր հետ տարել է Գերմանիա: Մայրը պայքարում էր երեխայի խնամակալության իրավունքի համար: Առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել էր մասնակի։ Ամուսնալուծության հայցը բավարարվել էր, երեխայի խնամակալությանը` ոչ։ Մերի Աբրահամյանը դիմել էր վերաքննիչ դատարան։ Վերանքննիչ դատարանը վերադարձրել էր բողոքները` փաստաթղթերի ոչ բավարար լինելու հանգամանքով։

Աղբյուր՝ Tert.am Life

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES