Աստվածային համ ունեցող 3 սոուսներ, որոնք մակարոնին անհավանական համեղ կդարձնեն

Սոուսներ մակարոնների համար

Հաստատ Ամերիկան չենք բացահայտի, եթե ասենք, որ համեղ մակարոնների գաղտնիքը հենց մակարոնների մեջ է։ Ավելի կոնկրետ, դրանք պետք չէ խաշել այնքան, որ կպչուն դառնան։ Ահա մի պարզ բանաձև, դրանից խուսափելու համար՝ 1000/100/10, որտեղ 1000 մլ ջուրն է, 100 գրամ մակարոն, իսկ 10 գրամը աղն է։

Որպեսզի կատարյալ արդյունք ստանաք, պարզապես տուփի վրա գրված ժամանակից 2-3 րոպե քիչ եփեք։ Պատրաստ լինելուց հետո, մակարոնը սառի ջրի տակ պահեք, ջրի մի մասը պահեք, հնարավոր է սոուսի պատրաստման համար պետք լինի։ Եթե լավ որակով, պինդ տեսակի մակարոններ են, ապա սառը ջրի տակ պահելու անհրաժեշտություն չկա։

Հիմա քեզ կառաջարկենք երեք սոուս, որոնք մակարոնն իսկական գլուծգործոցի կվերածեն։

Աղացած մսով և բանջարեղենով սոուս

Բաղադրիչներ

  • 300 գ մակարոն, 500 գ տավարի աղացած միս
  • 50 գ պինդ պանիր, 300 գ լոլիկ,2 գազար
  • 1 գլուխ սոխ, 3 պճեղ սխտոր, 2 ճ/ գ ձիթապտղի ձեթ
  • Աղ, սև բիբար, կանաչիներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Մակարոնները եփվելուց հետո, պահեք սառը ջրի տակ. 150–200 մլ ջուր պահեք:

Սոխը, գազարը, լոլիկը խորանարդաձև կտրատեք, սխտորն ավելի հաստ շերտերով։ Պատրաստ բաղադրիչները տապակեք 5 րոպե ձիթապտղի ձեթի մեջ, ավելացրեք աղացած միսը, աղեք, թողեք այնքան, մինչև միսը կարմրի:

Ավելացրեք մանր խորանարդաձև կտրատած լոլիկը, լցնել մակարոնի ջրի մեջ, բիբար ավելացրեք, եփեք 10 րոպե՝ փակ վիճակում։

Ավելացրեք մակարոնը, խառնեք, առանց կափարիչի 2 րոպե թողեք եփվի։ Մատուցելիս վրան պանիր քերեք և կանաչի կտրատեք։

Թունայով և լոլիկով մակարոններ

Թարմ թունան այնքան համեղ է, որքան և թանկ։ Հոգ չէ, պահածոյացված տարբերակով նույնպես համեղ է ստացվում։

Բաղադրիչներ

  • 300 գ մակարոն, 200 գ պահածոյացված թունա
  • 3 зуб. սխտոր, 400 չերրի լոլիկ, 1 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • Ռեհան՝ ըստ ճաշակի, Աղ՝ ըստ ճաշակի
  • Սև բիբար՝ ըստ ճաշակի, 50 գրամ չոր պանիր

Պատրաստման եղանակը

Մակարոնները եփվելուց հետո, պահեք սառը ջրի տակ. 150–200 մլ ջուր պահեք

Պահածոների հեղուկը թափեք, լոլիկը կլոր կտրատեք, սխտորը հաստ շերտերով կտրատեք

Ձիթապտղի ձեթի մեջ տապակեք սխտորը, ավելացրեք ձուկը, թողեք 2 րոպե։ Ավելացրեք լոլիկը, աղ և բիբար ըստ ճաշակի, մակարոնի ջրից մի փոքր ավելացրեք վրան և խաշեք 7-10 րոպե։ վելացրեք մակարոնը, թողեք ևս 2 րոպե։

Մատուցելիս վրան ավելացրեք պանիր և ռեհան

Մակարոններ հավի մսով, լիմոնով և ցուկկինիով

Ձեր խոհանոցի բույրերը կխենթացնեն հարևաններին։ Թարմ լիմոնը հավի մսով և դդմիկով պարզապես անզուգական համ ունի։

Բաղադրիչներ

  • 300 գ մակարոն, 500 գ հավի ֆիլե, 2 միջին ցուկկինի
  • 2 պճեղ սխտոր, 1 լիմոն, Մաղադանոս ըստ ճաշակի
  • 100 գ չոր պանիր, 50 մլ սերուցք  15 % յուղայնությամբ
  • Աղ՝ ըստ ճաշակի, Սև բիբար՝ ըստ ճաշակի, 1 ճ/ գ ձիթապտղի ձեթ

Պատրաստման եղանակը

Մակարոնները եփվելուց հետո, պահեք սառը ջրի տակ. 150–200 մլ ջուր պահեք: Կտրատեք հավի միսը, կորեական գազարի համար նախատեսված քերիչով անցկացրեք ցուկկինին, ճզմեք սխտորը։ Քամեք լիմոնի հյութը։

Տապակեք հավի միսը, ավելացրեք դդմիկ և սխտոր, սերուցք և 5 րոպե եփեք:

Ավելացրեք մակարոնը և մայրի, այնուհետև լիմոնի հյութը և մանր կտրատած մաղադանոսը, խառնեք։ Առանց կափարիչը հանելու 3 րոպե եփեք, պանիր քերեք վրան և ևս մեկ անգամ խառնեք։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES