«Առաջին միլիոնն արդեն աշխատել եմ, երկրորդն էլ, երրորդն էլ». Ինստագրամից հայտնի Wing-ը՝ գումար վաստակելու և իրեն կրկնօրինակողների մասին

Ոմանք Ինստագրամում անդադար ուտում են, ոմանք՝ մերկանում, ոմանք՝ պրանկներ ներկայացնում, և այդպես շատանում են նրանց հետևորդները: 115.000 հետևորդ ունեցող Մաշան (Wing_21) ասում է՝ ոչինչ հատուկ չի արել հայտնի դառնալու համար: 

«Երբ բացեցի իմ Ինստագրամը, դրեցի Wing անունը, որը պարզապես ինձ հարազատ էր: Մի քանի նկարներ տեղադրելուց հետո դրանք արագ տարածվեցին հայտնի ինստագրամյան էջերում, որտեղ տեղադրում էին աղջիկների լուսանկարները: Ես զգացի, որ ակտիվություն է սկսվում իմ Ինստագրամում: Հետո ստացա իմ առաջին առաջարկը․ ոսկյա և արծաթյա զարդերի մոդել էի»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմում է Մաշան:

Քիմ Քարդաշյանն իր հարցազրույցներից մեկի ընթացքում նշել էր, որ մինչև ինչ-որ ապրանքանիշ գովազդելը նախ ինքն է փորձում: Մաշան էլ է հետևում այդ օրինակին, և նրա համար կարևոր է, թե ինչ է գովազդում. «Ես միշտ տեղեկություն եմ ունենում ապրանքանիշի օգտակարության մասին, քանի որ գնորդն ինձանից է իմանում և իմ դեմքն է օգտագործվում այն գովազդելու համար: Անիմաստ է մի բան գովազդելը, եթե որակապես վատն է, անգամ գումարի դիմաց»:

Մաշան գումար սկսել է աշխատել դեռ 17 տարեկանից և բնավ ոչ ինստագրամի միջոցով. «Այդ տարիքից արդեն անկախ էի և գումար չէի վերցնում տանից, ավելին՝ օգնում էի ընտանիքիս ֆինանսապես: Դա պարզապես իմ էությունն է, այնպես չէ, որ Ինստագրամի միջոցով եմ հասկացել, որ պետք է գումար աշխատեմ»:

Մոտ երկու-երեք տարի ակտիվությունն ինստագրամում բերել է նրան, որ Մաշան այսօր բավականաչափ գովազդներ է անում, բայց հաճախ էլ լսում է այն միտքը, որ ինքն ամենուր է. «Ես յուրաքանչյուր սեգմենտի համար ունեմ գովազդի տարբերակ: Կան գովազդներ, որոնք մեկ օրվա համար են, բայց ավելի լուրջ գումարների դեպքում ես հայտվում են ապրանքանիշի բաներին: Ես պարզապես գիտեմ՝ ինչպես օգտագործել իմ ռեսուսները»:

Թե որքան արժե մեկ հրապարակումը, Մաշան չի ցանկանում նշել մեկ պարզ պատճառով․ հաճախ գինը փոփոխվում է. «Առաջին միլիոնն արդեն աշխատել եմ, երկրորդն էլ, երրորդն էլ, յուրաքանչյուրը իհարկե մի նախագծից: Գովազդատուն գոհ էր, իհարկե, ես էլ: Ծխախոտի գովազդ չեմ անի, այսինքն՝ այն չեմ անում, ինչը կապ չունի ինձ հետ: Ո՛չ գումարի խնդիր ունեմ, ոչ էլ հայտնիության, որ միայն այդ երկուսի պատճառով համաձայնեմ ինչ-որ բան գովազդել»:

Մաշան խոստովանում է, որ շատերին է հետևում Ինստագրամում, սիրում է ուսումնասիրել ուրիշների աշխատանքը, բայց իր համար միշտ էլ օրինակ է դրսի շուկայի աշխատելաոճը. «Հաճախ ինձ կրկնօրինակում են՝ ոճս, խոսելաձևս, գովազդելու տարբերակը: Հաջողված կոնտենտը փորձում են կրկնօրինակել»:

Հաճախ Ինստագրամում հրապարակած լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը․ «Յուրաքանչյուր նկար մինչ հրապարակվելն ունենում է պրոֆեսիոնալ մոտեցում, մշակվում է: Իսկ ինչ վերաբերում է ֆոտոշոփ ասվածին, ես արտաքինս չեմ փոխում, ոչինչ չեմ մեծացնում, ոչինչ չեմ փոքրացնում: Գուցե մի լուսանկարում, օրինակ, թևս հաստ տեսք ունենա, դա փոքրացնեմ, կամ հագուստը ճմրթված լինի, դա ուղղեմ: Մարդիկ հիմնականում սիրում են առօրյայից հրապարակված լուսանկարներ, այն, ինչ հիմնականում թաքցնում ես»:

Ժամանակին Մաշայի էջում կարելի էր տեսնել սիրելիի հետ լուսանկարներ. «Վերջ, էլ ցույց չեմ տալիս, հասկացա, որ պետք չէ, իսկ բաժանվեցինք, թե մնացինք միասին՝ ցույց չեմ տա, թող մարդիկ չիմանան: Իհարկե, մարդկանց անձնական կյանքն ավելի է հետաքրքրում, համատեղ արված լուսանկարներն ավելի շատ են լայքվում, բայց պետք չէ մարդկանց սովորեցնել քո անձնական կյանքին: Ես հասկանում եմ, որ մասամբ դա իմ սխալն էր»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES