Գագաուզները թուրքախոս ազգ են, որոնք մեր օրերում մեծամասամբ ապրում են Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայի Օդեսա մարզի հարավ արևելքում։
Գագաուզյան խոհանոցի հարստությունը դարերով պահպանվել է։ Այն վերցրել է քոչվորական կյանքի հատկությունները և շատ ընդհանրություններ ունի թուրքական և բալկանյան խոհանոցների հետ։
Գագաուզյան խոհանոցային բաղադրատոմսերը՝ հաըկապես խմորային ուտեստները, փայլում են օրիգինալ բաղադրամասերով և ոչ ստանդարտ լուծումներով։
«Խոսում է Երևան»-ը ընթերցողին առաջարկում է պատրաստել փափուկ և շատ ախորժելի գագաուզյան կարկանդակներ՝ խմորիչով։ Միջուկը կարող է տարբեր լինել, բայց մեզ դուր եկավ կաղամբով տարբերակը։
Կաղամբով համեղ կարկանդակներ
Խմորի բաղադրիչները
- 400գրամ ալյուր, 260մլ ջուր
- 7գրամ չոր խմորիչ, 1/2 թեյի գդալ աղ
- Բուաական յուղ տապակելու համար
Միջուկի բաղադրիչները
- 1կգ կաղամբ, 1 գլուխ սոխ, 1/4 թեյի գդալ չորացրած անանուխ
- 1/2 թեյի գդալ աղացած կարմիր բիբար, Աղ և աղացած սև բիբար ըստ ցանկության
- Մեկ պտղունց մաղադանոս և սամիթ, 5 ճաշի գդալ բուսական յուղ
Պատրաստման եղանակը
Խառնիր մաղած ալյուրը խմորիչի և աղի հետ: Քիչ քիչ ավելացրու ջուրը և խառնիր այնքան մինչև ստացվի թույլ խմոր: Խմորը դիր կարագով պատված տարայի մեջ, ծածկիր և թող՝ բարձրանա:
Այդ ընթացքում մանրացրու սոխը և մասերի բաժանիր կաղամբը: Տապակիր սոխը կարագով միջին կրակի վրա այնքան մինչև կարմրի:
Ավելացրու կտրատած կաղամբը և տապակիր ուժեղ կրակի վրա՝ անդադար խառնելով: Ավելացրու աղացած կարմիր բիբարը և չորացրած անանուխը և խառնիր:
Ծածկիր կափարիչով և թող շոգեխաշվի մինչև պատրաստ կլինի: Վերջում ավելացրու կտրատած կանաչին, խառնիր համը փորձիր և անջատիր: Սեղանը ալյուրապատիր, վրա բեր խմորը և փոքիիկ գնդիկների բաժանիր:
Գրտնակով կլոի փափուկ լոշիկներ պատրստիր և մի գդամ միջուկ լցրու: Ձևավորիր կարկանդակը ափի չափով: Երկու կողմից տապակիր կարկանդակները ձեթով տաք թավայի մեջ: Դիր թղթե անձեռոցիկնեիի վրա:
Խմորիչով կաղամբի միջուկով կարկանդակները պատրաստ են:
Այնքան տարատեսակ կարկանդակներ կան, որ թվում էր այս թխուկով ինչ որ մեկին զարմացնելն անհնար է։ Բայց ոչ բոլոր գաղտնիքներն են բացահայտված, հարգելի ընթերցողներ։ Այսօր, «Խոսում է Երևան»-ը կպատմի՝ ինչպես պատրաստել փոքրիկ,միջուկով կարկանդակներ։ Շնորհիվ ոչ սովորական ձևի, 20 րոպեում հնարավոր է պատրաստել 100 հատ փոքրիկ կարկանդակիկներ։
Այս տարբերակով հնարավոր է պատրաստել ցանկացած միջուկով կարկանդակ։ Կաղամբ, կաթնաշոռ կանաչիներով, ձու, կարտոֆիլ՝ ամեն անգամ նոր համ։
Ավելացրու մի փոքր շաքարավազ խմորին և պատրաստիր կարկանդակներ կաթնաշոռով, ջեմով, խնձորով և հատապտուղներով։
Բարի ախորժակ։
Հաճախ տնային տնտեսուհիների սառնարանում մոռացված մնում է կանաչին։ Մենք ոգևորված գնումներ ենք կատարում, իսկ հետո չենք իմանում՝ ինչ օգտակար բան պատրաստել սամիթով, սոխով կամ մաղադանոսով։
Խնդրի լուծում՝ ծույլ կարկանդակներ ձվով և կանաչ սոխով։ Պատրաստվում է ընդամենը 10 րոպեում։