Աշոտ Տեր-Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանն ամուսնացել են. ԲԱՑԱՌԻԿ

Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն ու դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ամուսնացել են։ Զույգը նոր է վերադարձել Բալիում հանգստից։

Tert.am Life-ի հետ զրույցում Սոֆյան ասաց, որ ինքն ու Աշոտն ամուսնացել են մինչև Բալի մեկնելը, իսկ Բալիում վայելել են իրենց մեղրամիսը։

«Մեծ արարողություն չենք արել։ Պսակադրվել ենք, որից հետո նույն օրը մեկնել ենք Բալի՝ վայելելու մեր մեղրամիսը»,- ասաց դերասանուհին։

Սոֆյան նաև հարսանեկան լուսանկար է հրապարակել և մակագրել. «Սիրում եմ քեզ, իմ կյանք»։

Նշենք, որ նրանք միասին են արդեն մի քանի տարի։ Ավելի վաղ Սոֆյան ասել էր, որ ինքն ու Աշոտը պաշտոնապես նշանված են, ոչ պաշտոնապես՝ ամուսնացած։ Հիմա արդեն նրանք նաև պսակադրված են։

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES