Աշխարհի ամենաթանկարժեք 5 տները, որտեղ ապրում են այն մարդիկ, որոնք որոշում են մարդկության ճակատագիրը

Ցանկանու՞մ եք տեսնել, թե ինչպես են ապրում աշխարհում ամենահարուստ և հզոր մարդիկ։ Ահա թե որոնք են մոլորակի ամենաթանկարժեք և շքեղ 5 տները։

1. Ապպեր-Ֆիլլիմոր-Գարդենսի N7 տուն

Այս հնգահարկ վիկտորիանական վիլլան մի ժամանակ մասնավոր դպրոց էր, այնուհետև այն վերածեցին առանձնատան։ Համարվում է, որ սա աշխարհում ամենաթանկարժեք տունն է. դրա արժեքը գնահատվում է $1,58 մլրդ։

Էքսկլյուզիվ առանձնատունը գտնվում է Լոնդոնի կենտրոնում՝ Քենսինգթոնում։ Այն ունի սաունա, մարզասրահ, կինոթատրոն, լողավազան և անգամ ռումբի ապաստարան։ Կահույքը հնաոճ է, կան արվեստի անգին գործեր, մարմարե սյուներ։ Ինտերիերը մեղրային և բաց ոսկեգույն գույների մեջ է։

Տունը պատկանում է Ուկրաինայի երկրորդ նախագահ Ելենա Պինչուկին։ Վերջինս այն ձեռք է բերել 2008 թ. $127 միլիոնով։

2. Քենինգթոն-Փալաս-Գարդենսի N17 տուն

«Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի տունը գնահատվում է $140 մլն։ Առանձնատունը գտնվում է Լոնդոնում՝ Քենինգթոն-Փալաս-Գարդենսում։

Ըստ տարածված շշուկների՝ Աբրամովիչն ընդլայնել է արդեն իսկ շքեղ տունը՝ կառուցելով ավտոմեքենաների ստորգետնյա թանգարան, սպորտային կենտրոն և թենիսի դաշտ։

3. Քենինգթոն-Փալաս-Գարդենսի N18/19 տուն

Այս տունը ևս գտնվում է Լոնդոնի վերոնշյալ փողոցում։ Այն գնահատվում է $222 մլն դոլար և պատկանում է Լակշմի Միտալին՝ աշխարհի 100 ամենահարուստ հնդիկներից մեկին և ամենախոշոր պողպատի արտադրության Arcelor ընկերության սեփականատիրոջը։

Այս տունը գտնվում է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի տան հարևանությամբ։ Այն ունի 12 ննջասենյակ, 20 ավտոմեքենայի համար նխաատեսված ավտոտնակ, փակ լողավազան և թուրքական բաղնիքներ։

4. Սևեն Փինաքլ

Մոնտանա նահանգի Բիգ-Սքայում գտնվող այս առանձնատունը գնահատվում է $155 մլն։ Այն ունի սեփական դահուկի և գոլֆի դաշտեր։

Սեփականատերեր Էդրա և Թիմ Բլիքսեթները տանը ներդրել են տաքացվող հատակ, մարզասրահ, մի քանի լողավազան։

5. Հերսթ-Քասլ

Հերսթ-Քասլը 27 սենյակ ունեցող դղյակ է, որը գտնվում է Կալիֆորնիա նահանգում՝ Սան-Սիմեոնեում։ Այն գնահատվում է $191 մլն և կառուցվել է առաջին թերթի մագնատ Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթի կողմից։

Այս դղյակում է նկարահանվել «Կնքահայրը» ֆիլմը։ Ինչպես նաև այստեղ եղել են այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Ջոն և Ջեքի Քենեդիները, Ուինսթոն Չերչիլը, Քլարկ Գեյբլը։

Այսօր Հերսթ-Քասլը ազգային հուշարձան է համարվում և ծառայում է որպես տեսարժան վայր։

Աղբյուր՝ Blognews.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES