Անտարբերության էր մատնված․ մահացած 24-ամյա ծննդկանի հարազատները մեղադրում են բժիշկներին (Տեսանյութ)

Անտարբերության էր մատնված․ մահացած 24-ամյա ծննդկանի հարազատները մեղադրում են բժիշկներին։ Ծննդկանի քույրը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ հղիության 36-րդ շաբաթում ծննդկանը գանգատվել է գլխացավերից, իսկ հիվանդանոց տեղափոխվելուց հետո արձանագրվել է արյան բարձր ճնշում․

«Օգոստոսի 30-ին, ժամը երեկոյան 11-ի սահմաններում տեղափոխել ենք հիվանդանոց, մինչ այդ գանգատվել է իր բուժող բժշկին, որ ունի գլխացավ, բժիշկը ասել է՝ պարացետամոլ խմի, բժշկական պրակտիկայում աբսուրդ է լսել, որ պարացետամոլ պետք է խմի հղի կինը, խմում է, բայց ճնշումը բարձրանում է, տեղափոխում ենք հիվանդանոց՝ մի ձեռքը ցույց է տալիս 160-100, մյուս ձեռքը՝ 150-90, երկու անգամ ճնշումը չափելուց հետո ասացին՝ քիչ-քիչ նվազում է, քրոջս հոսպիտալացրին, տեղափոխեցին պաթալոգիայի բաժին, որտեղ ունենում էր ճնշման խնդիրներ, բայց որեւէ կաթիլային միացում չի եղել, բժիշկների կողմից անտարբերության էր մատնված։

Ճնշումն առավոտյան բարձրանում է 220, բժիշկները որոշում են այդ ճնշմամբ տանել կեսարյան հատման, սակայն ծնողներից, հարազատներից ոչ մի համաձայնություն չեն վերցրել»։

Նրա խոսքով՝ երեխայի ծնվելուց հետո կնոջը արհեստական շնչառության միացնելու անհրաժեշտություն է առաջացել, սակայն բժիշկները որոշել են «նարկոզ տալ»․ «Երեխան ծնվում է, սակայն ծննդկանի շունչը չի բավականացնում շնչելու համար, ապարատ չեն ունեցել արհեստական շնչառություն միացնելու համար, եւ նարկոզ են տվել այդքան բարձր ճնշմամբ»։

Մարգարյան հիվանդանոց

Նյութի աղբյուր՝ Bavnews.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES