Անմոռանալի իրեր, որ խորհրդային տարիներին երջանկացնում էին երեխաներին

Ժամանականից երեխաները սովոր են ամենանորարար և անսովոր խաղալիքներին: Նրանց դուր են գալիս նորաոճ գաջեթները, որ բոլորին տպավորում են: Նստելով էկրանների առջև, երեխաները մոռանում են ամենասովորական և զվարճալի փողոցային խաղերի մասին: Շատ հազվադեպ կարելի է պահմտոցի, բռնոցի ու հալամուլա խաղացող երեխաների: Ժամանակակից երեխաները կարծես զուրկ են իսկական մանկական ուրախություններից, նրանց միտքը բոլորովին այլ բաներով է տարված:

Իսկ մեր մանկության ժամանակ, ամեն ինչ ուրիշ էր, աղջիկներն ու տղաները միասին խաղում էին բակում, նրանց ուրախ ծիծաղի ձայնն ամենուր զրնգում էր: Նրանք վազվզում էին, թառում ծառերին, անընդհատ նոր ու հետաքրքիր խաղեր մտածում: Իսկ ամեն մանրուքից այնքան սրտանց էին ուրախանում:

Այսօր այս ամենը միայն մեր հուշերում է մնացել:

Շաքարաքլոր

Իսկական տոն էր, երբ ծնողները շաքարաքլոր էին գնում: Հատկապես, եթե դրանք աքլորի տեսքով էին լինում:

Անկետա

Մենք անձամբ էինք սա լրացնում, տալիս էինք, որ ընկերները նույնպես լրացնեին, հավատում էինք, որ մինչև մահ ընկերներ ենք մնալու և ցանկանում էինք ամեն ինչ իմանալ նրանց մասին: Ես մինչ օրս պահում եմ իմ օրագրերը:

Մաստակներ

Մեր ժամանակվա ամենամեծ ուրախությունն էր: Հարուստ ընտանիքների երեխաները ներմուծված մաստակներ նույնպես ունեին, իսկ սովորական երեխաները բավարարցվում էին տեղականով: Մաստակը շատ արագ էր կորցնում համը,բայց այնպիսի հաճույք էինք ստանում:

Գունավորիր ինքդ

Գունավորելու տետրերն կատարյալ նվեր էր այն ժամանակ: Եթե երեխայի մոտ չէր ստացվում լավ նկարել, սա շատ էր օգնում: Տարվում էինք գունավորելով, այնքան հետաքրքիր էր:

Կրծքանշաններ

ԽՍՀՄ ժամանակներում, ամենատարածված հավաքածուներից էր: Դրանք կարող էին շատ տարբեր լինել, տարբեր նկարներով: Ցանկացած երեխա հպարտանում էր իր հավաքածուով:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES