«Անկիրթ զանգվածը պաշտում է Փաշինյանին, բայց նա պետք է գնա». Հայկ Մարտիրոսյան

Ուժային կառույցների երկու ղեկավարների՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականները, միանշանակ, իշխանության պառակտում է. սա նախևառաջ Փաշինյանի ձախողումն է: Այս մասինասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

«Երբ Փաշինյանը կատարեց այս 2 նշանակումները՝ հասարակության գիտակից զանգվածը շոկի մեջ էր: Մեկ և կես տարի հանդուրժել մարդկանց աշխատանքը, անգամ՝ բարձրացնել կոչումով, այսինքն՝ խրախուսել և հանկարծ մեկ օրում երկուսին էլ հեռացնել: Պետք է տեսնել, անհրաժեշտ է հասկանալ, որ սա, ուրեմն, այդ անձանց խնդիրը չէ, այլ՝ վարչապետի»,- նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացումից հետո Վանեցյան-Փաշինյան փոխադարձ մեղադրական հայտարարություններ վկայություն է այն բանի, որ այս իշխանությունը խորքում շատ թույլ է, կայացած չէ:

«Բայց սրա խորքային պատկերը մեզանից ոչ ոք կարծես թե չի ցանկանում տեսնել: Սա, նախևառաջ, Փաշինյանի ձախողումն է: Երբ կատարեց այս երկու նշանակումները՝ հասարակության գիտակից զանգվածը շոկի մեջ էր: Վերցնել նախորդ իշխանության ուժային սպասարկուներին և առաջխաղացում տալ, որոնցից հատկապես ոստիկանապետը ռեժիմի «ընդունելի դեմքի» դեր էր միշտ խաղացել, բայց գերազանցիկի պես սպասարկել նրան՝ անհեթեթության գագաթնակետն էր:

Նաև՝ առաջին նշանը նրա, որ հեղափոխականները տապալելու են հեղափոխությունը: Հետո մեկ և կես տարի հանդուրժել մարդկանց աշխատանքը, անգամ՝ բարձրացնել կոչումով, այսինքն՝ խրախուսել և հանկարծ մեկ օրում երկուսին էլ հեռացնել»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES