Անգլիական դիմակ՝ մաշկի բոլոր տեսակների համար. բաղադրատոմս, որն ավելի քան 500 տարեկան է

Անգլիական դիմակ դեմքի համար

Կոսմետիկ ինդուստրիան հսկայական քայլերով զարգանում է։ Թվում է այս բոլոր նյոթերը՝ պեպտիդները, շիճուկները, լոսյոնները մեզ օգնում են մոռանալ  մեր մաշկի վրա ժամանակի թողած ազդեցության մասին։ Ցավոք, ոչ։

Խնամքի նորարար միջոցները ավելի ու ավելի են շատանում, իսկ կանայք շարունակում են օգտագործել գեղեցկության բաղադրատոմսեր, որոնք դեռ իրենց տատիկների ժամանակներում հայտնի էին։ Քանի որ դրանք արդյունավետ են։

Մենք ձեզ համար գտել ենք մաշկը երիտասարդացնող դիմակի բաղադրատոմս։ հայտնի է, որ Աննա Բոլեյնը՝ Ելիզավետա 1-ին թագուհու մայրն օգտագործում էր խնամքի այս միջոցը՝ մաշկը երիտասարձ և ձիգ պահելու համար։ Դուք նույնպես փորձեք։

Դեմքի խնամք՝ տնային պայմաններում

Ձեզ պետք կգա 4 բաժակ: Առաջին բաժակի մեջ լցրեք 2 ճ/ գ վարսակի փաթիլներ և 2 ճ/գ բուսական յուղ։ Լավ խառնեք։

Երկրորդ բաժակի մեջ քերեք 1 միջին չափի կճպած խնձոր։ Ավելացրեք 1 թ/գ լիմոնահյութ և հեղուկ մեղր։

Երրորդ բաժակի մեջ լցրեք 100 մլ կեֆիր, ավելացրեք 1 թ/ գ ծովի աղ և խառնեք։ Չորրորդ բաժակի մեջ թրմեք թունդ երիցուկի թեյ։

Գեղեցկության երեկոյան արարողակարգ

Առաջին բաժակի պարունակությունը քսեք մաքուր դեմքին, վզի հատվածում, ուսերին և մերսեք։ Զանգվածը թողեք դեմքին 5 րոպե։

Դրա վրայից քսեք երկրորդ բաժակի պարունակությունը։ Եվս մեկ անգամ մերսեք մաշկը, թողեք 5- 7 րոպե: Բամբակի կամ սպունգով թրջեք երրորդ զանգվածում և մաքրեք դիմակը մաշկից։

Կեֆիրի մնացորդները լվացեք երիցուկի թուրմով։ Թեթեև անձեռոցիկով չորացրեք դեմքը։

Այս պրոցեդուրայից հետո դեմքն ուղղակի հիասքանչ տեսք կունենա՝ խոնավ, թարմ, հարթ։ Դեմքի գույնը թարմություն կստանա։

Ցանկալի արդյունք ստանալու համար շաբաթական երկու անգամ կատարեք այս պրոցեդուրան։ Առողջ և գեղեցիկ եղեք։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES