Երգչուհի այս օրերին Սիրուշոն Բեյրութում է։
Նա կարճ կիսաշրջազգեստով գեղեցիկ լուսանկար է հրապարակել ու մակագրել.
Բեյրութում հրավիրված էի մասնակցելու @biaflebanonմիջազգային մրցանակաբաշխությանը, սակայն հասցրինք նաև նկարահանել Բուրջ Համուդը, որն անթիվ հայերի համար իսկապես երկրորդ տուն է:
Գտանք ամենահին հայկական խանութները, ծանոթացանք տաղանդավոր հայ վարպետների հետ, լիարժեք վայելեցինք Բուրջ Համուդի կոլորիտը:- գրել է նա։