Այս պիրոգը թխում եմ արդեն շուրջ 10 տարի, բայց այն դեռ չի հոգնեցրել․․․ մի բուռ հատապտուղ և 1 դեղնուց․․․

Պիրոգը հատկապես համեղ է ստացվում բալով կամ ազնվամորիով, սակայն կարող եք օգտագործել ցանկացած այլ հատապտուղ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 250 գ
  • դեղնուց՝ 1 հատ
  • կարագ՝ 100 գ
  • աղ՝ 0,25 թ․գ․
  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․
  • վանիլին
  • թթվասեր՝ 2 ճ․գ․
  • շաքարավազ՝ 1ճ․գ․

միջուկի համար․

  • կաթնաշոռ՝ 500 գ
  • ձու՝ 3 հատ
  • եգիպտացորենի կրախմալ՝ 2 ճ․գ․, կարող եք փոխարինել կարտոֆիլի կրախմալով
  • շաքարավազ՝ 100 գ
  • հատապտուղ

Պատրաստման եղանակ․

Միացնել ալյուրն ու փխրեցուցիչը, մաղել։

Սառած կարագը կտրատել, ավելացնել ալյուրին և ձեռքերով խառնել, որ փշուր ստացվի։

Ավելացնել դեղնուցը, թթվասերը, աղը, շաքարավազը, վանիլինը։ Հունցել ոչ կպչուն և էլաստիկ խմոր, դնել տոպրակի մեջ և ուղարկել սառնարանը։

Կաթնաշոռը միացնել ձվի, շաքարավազի և վանիլինի, նաև կրախմալի հետ։ Հարել ձեռքի բլենդերով։

Տապակին ձեթ քսել, լցնել խմորը և կողքի հատվածները բարձր անել։ Լցնել միջուկը, իսկ հետո դասավորել հատապտուղները։

Основа

Кладем ягоды

Տաքացնել ջեռոցը մինչ 180 աստիճանի, թխել մոտ 45 րոպե։

Հանել պիրոգը, թողնել, որ սառի տապակի մեջ։

Մատուցելուց առաջ կարող եք շաքարի փոշի ցանել։

Творожный пирог с ягодами

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES