Կարկանդակները պատրաստվում են արագ, առանց խմորիչի օգտագործման:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- մածուն՝ 1 բաժակ
- ալյուր՝ 4 բաժակ
- ձեթ՝ 2ճ.գ.
- շաքարավազ՝ 2թ.գ.
- սոդա՝ 1թ.գ.
- աղ՝ 1թ.գ.
- ձու՝ 2 հատ
միջուկի համար.
- աղացած հավի միս՝ 500գ
- սև պղպեղ՝ 1/4թ.գ.
- աղ
Պատրաստման եղանակ.
Առաջին հերթին պատրաստեք միջուկը. աղացած մսին ավելացրեք աղն ու պղպեղը: Խառնեք:
Առանձին խառնեք մածունն ու սոդան: Երբ մածունը փրփրի, ավելացրեք շաքարավազ, աղ, ձու և ձեթ: Հարեք ստացված զանգվածը:
Աստիճանաբար ավելացրեք ալյուրը և խմոր հունցեք: Պիտի փափուկ օդային խմոր ստացվի: Այն չպետք է կպչուն լինի:
Դրանից հետո խմորից փոքր կտրոներ կտրեք, գրտնակեք:
Յուրաքանչյուր խմորին միջուկ դրեք և միացրեք խմորի եզրերը՝ կարկանդակ ձևավորելով:
Տապակեք տաքացրած ձեթի մեջ: Առաջին կարկանդակը կարելի է փորձել՝ ստուգելով, արդյոք միջուկը եփված է և կողմնորոշվել, թե որքան է տապակելու տևողությունը:
Բարի ախորժակ: