Այս խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնել եմ ու ամեն առիթով վարչապետին զգուշացրել․․․

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես չափազանց ուրախ եմ Վանեցյանի հեռացման փաստով: Վերջին շրջանում սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենաճիշտ որոշումներից մեկն է

Խնդիրն այն է, որ ԱԱԾ տնօրենն արդեն վաղուց դուրս էր եկել իր բուն լիազորությունների շրջանակից և քիթը քաղաքականության և քաղաքական անցուդարձերի մեջ էր մտցնում: Նույնիսկ փորձում էր քաղաքական ստվերային թիմ ստեղծել ու առաջ քաշել իր համար նախընտրելի քաղաքական օրակարգերը:

Ակնհայտ է նաև, որ պարոն Վանեցյանը լրջագույն քաղաքական ամբիցիաներ ուներ, և ինչպես տեսնում ենք ի վերջո դարձավ հենց իր ամբիցիաների զոհը:

Այս խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնել եմ ու ամեն առիթով վարչապետին զգուշացրել, որ ԱԱԾ պետը աստիճանաբար հակահեղափոխական ձգտումներ է ցուցաբերում և ամեն պահ կարող է օգտվել իրավիճակի պատեհությունից:

Այսպիսի վարքագծով սպան չի կարող ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունն ու սահմանադրական կարգը: Հուսով եմ, որ նոր տնօրենի ընտրության հարցում վարչապետը վերստին կոպիտ սխալ թույլ չի տա, քանի որ հաջորդ անգամ հնարավոր է և իրավիճակը դուրս գա վերահսկողությունից:

Հ.Գ. Ակնկալում եմ նաև, որ պետական կառավարման համակարգից և պառլամենտից ի վերջո կհեռացվեն բոլոր այն գործիչները, որոնք հավատարմության երդում էին տվել պարոն Վանեցյանին՝ հատկապես սուտինյորի վարքագծով աչքի ընկնողները:

Մեկնաբանություններում կտեղադրեմ վերջին այն հոդվածը, որտեղ խոսել եմ այս խնդրի մասին»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES