Այսօր՝ օգոստոսի 29-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ մանրամասներ

Օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ։

Ադրբեջանը Սոթքի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ժամը 02:25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը՝ հնարավորություն տալով տարհանել հակառակորդի վիրավորներին։

Հայ զինծառայողները գերեվարվել են ՀՀ տարածքից. ՊՆ-ն քարտեզ է հրապարակել | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն
Հայկական կողմից տուժածներ չկան։

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES