Այսպես ասում էր Չերչիլը. Մեծ Բրիտանիայի ամենահայտնի պարոնի՝ Չերչիլի 26 թևավոր խոսքերը

2002 թվականին BBC իրենց երկրում հարցում իրականացրեց, որպեսզի պարզի պատմության ամենահեղինակավոր բրիտանացիներն ովքեր են։ Զարմանալիորեն, այս հարցման արդյունքում առաջին հորիզոնանակը զբաղեցրել էր ոչ մշակույթի ներկայացուցիչ, ոչ էլ ազնվական ընտանիքից ինչ-որ մեկը։

Ժողովուրդը կատարեց իր ընտրությունը՝ բոլոր ժամանակների մեծագույն բրիտանացին Ուինստոն Չերչիլն էր ընտրվել։

Մի անգամ Չերչիլը գրեթե միամիտ կերպով դրդում էր Բրիտանիային զինված դիմակայության նացիստական Գերմանիայի հետ: Նա միշտ անում էր այն, ինչ ճիշտ էր համարում և հաշվի չէր առնում ուրիշների կարծիքը։  Ձեզ ենք ներկայացնում նրա հանճարեղ խոսքերից։

«Կյանքում ամենազվարճալի բանն այն է, երբ կրակում են քեզ վրա և վրիպում»

«Երբեք մի հանձնվեք, երբեք, երբեք, երբեք, ոչ մեծ բաների, ոչ էլ փոքր հարցերի, ոչ խոշոր, ոչ մանր խնդիրների դեպքում, եթե դա չի հակասում պատվին ու առողջ բանականությանը։ Երբեք մի ենթարկվեք ուժին, երբեք մի ենթարկվեք ձեր հակառակորդի՝ ակնհայտորեն ձեզ գերազանցող հզորությանը։»:

«Հաջողությունը վերջնական չէ, ձախողումը ճակատագրական չէ, այդ շարունակելու քաջությունն է, որ կարևոր է»։

Հաջողությունը կարողություն է՝ շարժվել անհաջողությունից անհաջողություն` չկորցնելով խանդավառությունը:

«Ավելի լավ է նորություններ ստեղծել, քան պատմել դրանք»:

«Հիմար է այն մարդը, ով երբեք իր կարծիքը չի փոխել»:

Ոչ մի աստղ չի փայլի, քանի դեռ չի գտնվել այն մարդը, ով հետևից սև կտավը կպահի:

Թշնամիներ ունե՞ս: Շատ լավ է, եթե ունես. դա նշանակում է, որ կյանքում ինչ-որ բանի համար պայքարել ես:

Աշխարհում կան հրեշավոր քանակությամբ ենթադրություններ, իսկ ամենասարսափելին այն է, որ դրանց ուղիղ կեսը՝ ճշմարտություն են:

Դպրոցը ոչ մի ընդհանրություն չունի կրթության հետ: Դպրոցն ուղղակի կառույց է, որը երիտասարդներին տալիս է հիմքային թեթև գիտելիքներ: Կրթությունը կապ չունի այս ամենի հետ:

«Կատարելագործվել նշանակում է փոխել, ուստի կատարյալ լինելու համար պետք է հաճախ փոխվել»

Ես սիրում եմ խոզերին: Շները մեզ դիտում են վարից վեր, կատուները՝ վերից վար: Իսկ խոզերը մեզ դիտում են որպես հավասար:

«Անհեռատես է նայել շատ հեռու ապագային»:

«Իմ երկարակեցության համար երախտապարտ եմ սպորտին։ Ես երբեք դրանով չեմ զբաղվել»:

«Ինձ հաճախ են հարցնում․ «Ինչի՞ համար ենք պայքարում»։ Կարող եմ ասել․ «Երբ դադարենք պայքարել, այդ ժամանակ կհասկանաք»։

«Գումար տնտեսելը շատ օգտակար է, հատկապես եթե դա արդեն արել են ծնողներդ»:

«Ինչ որ անես, նույնությամբ քեզ հետ կգա»:

«Մեր կյանքը միակողմանի շարժում է, որտեղ շատ կարևոր է չկորցնել քո շրջապտույտը, քանի որ հետդարձի ճանապարհ այլևս չկա»:

«Եթե դժոխքի միջով ես անցնում, շարունակիր անցնել»։

«Դու երբեք չես հասնի ճանապարհի վերջին, եթե քար նետես ամեն հաչող շան վրա»։

«Պատասխանավությամբ են վճարում փառքի դիմաց»:

«Վստահ չեմ սկսելուց առաջ կասկածել պետք է, թե ոչ, բայց վստահ եմ, որ կանգ առնել  չի կարելի»

«Ես լավատես եմ: Չեմ տեսնում օգուտ այլ բան լինելուց»:

«Ժողովրդավարությունը վատթարագույն կառավարման միջոցն է, եթե չհաշվենք մյուսները»:

«Սուտը հասցնում է աշխարհի կեսն անցնել, մինչ ճշմարտությունը դեռ իր տաբատն է հագնում»:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES