Այնպես, ինչպես մանկապարտեզում. ձվածեղի բաղադրատոմս, որի համար 90-ականներին խենթանում էին բոլոր երեխաները

Ինչպես պատրաստել ձվածեղ

Սկսենք ամենասկզբից։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ձվածեղի հայրենիքը։ Բոլորիս հայտնի է, որ Ֆրանսիան է։ Բայց․․․Դեռ հին Հռոմում մինչև ֆրանսիացիները, երկար ժամանակ պատրաստում էին ձվածեղ։ Նրանք սիրում էին ձուն խառնել կաթի և մեղրի հետ։ Երբ մեղրը հալվում էր, լավ խառնում էին ձվի հետ և տապակում էին։ Իսկ ահա ավելի ժամանակակաից տարբերակը Ֆրանսիայում է ի հայտ եկել։

Ֆրանսիայում այս ուտեստը բոլորը պետք է իմանան պատրաստել։ Ցանկացած խոհարար առաջինը պետք է սովորի հենց այս ուտեստը պատրաստել։ Հարել ձուն պատառաքաղով, իսկ տապակել հաստ թավայի մեջ և կարագով։ Բայց մենք ֆրանսիացի չենք և կարող ենք ավելացնել ցանկացած համեմունք, տապակել ցանկացած թավայում։Եթե դուք պատրաստ եք խախտել կանոնները և պատրաստել հետաքրքիր ձվածեղ,մենք մի քանի տարբերակ կառաջարկենք ։

Մի փոքր կարմրություն և փխրուն, ահա այսպիսի տեսք ուներ մեր մանկապարտեզների ձվածեղը։

Բաղադրիչներ

  • 4 ձու, 150 մլ կաթ
  • 20 գ կարագ, 1 թ. գ. բուսական յուղ
  • 0,5 թ. գ. աղ

Թվում է սովորական բաղադրիչներ են, բայց գաղտնիքը դրանց մեջ չէ։ Մի հարեք ձվերը, այլ պարզապես խառնեք, դրան ավելացրեք կաթը և աղը, կրկին խառնեք։ Վերցրեք թավան, ձեթ քսեք, լցրեք զանգվածը տարայի մեջ և դրեք ջեռոցը 20 րոպե 250 °С ջերմաստիճանով։ Երբ նկատեք, որ սկսում է կարմրել, անջատեք, վրան լցրեք հալած քարագ։

Պանրով և խոզապուխտով

Այն այլ կերպ անվանում են «Կալզոնե»։ Սովորական տեսք չունի, նման է չեբուրեկիին։շատերն այն սիրում են հյութեղության համար։

Բաղադրիչներ

  • 2 ձու, 2–3 ճ.գ . կաթ, 1–2 ճ․ գ․ ալյուր
  • 75–100 գ չոր պանիր, 1 պտղունց աղ
  • 15 գ բուսական յուղ, 50–75 գ խոզապուխտ
  • Կանաչիներ ըստ ճածակի

Կաթը տաքացրեք։ Դրա մեջ հարեք ձվերը և ավելացրեք աղ։ Քիչ քիչ ավելացրեք ալյուրը։ Մի քանի րոպե թողեք հանգստանա։ Այդ ընթացքում խորանարդաձև կտրատեք խոզապուխտը և քերեք պանիրը։ Թավան կարագով պատեք և տաքացրեք։ Ձվով զանգվածը դատարկեք դրա մեջ։ Վրան մեկ շերտով լցրեք խոզապուխտը, որից հետո կողքերը կպցրեք՝ նրբաբլիթի նման։ Հետո թավայի մեջ տապակեք։

Կարտոֆիլով

Այս անհամատեղելի թվացող բաղադրիչներով ձվածեղը շատ սիրում են և ուտում իսպանիայում։

Բաղադրիչներ

  • 4 կարտոֆիլ, 4 ձու
  • Ձիթապտղի ձեթ, 1 սոխ
  • Աղ՝ ըստ ճաշակի

Մաքրեք կարտոֆիլը և կտրատեք։ Որպեսզի լավ չորանա, մի քանի րոպե շարեք թղթե սրբիչի վրա։ Մաքրեք սոխը և մեծ  շրջաններով կտրատեք։ Թավան տաքացրեք, վրան կարագ քսեք, որից հետո ավելացրեք կտրատած կարտոֆիլը և սոխը։ Դանք պետք է կարագի մեջ թաթախվեն։Աղեք կարտոֆիլը և եթեք, մինչև պատրաստ լինելը, որից հետո ավելորդ կարագը կարող եք թափել։

Հարեք ձվերը, ավելացրեք բանջարեղենի զանգվածին և խառնեք բոլորը միասին։ Որից հետո կիսապատրաստ ձվածեղը տապակեք թավայում երկու կողմից։ Պատրաստ է։

Մաննի կաշայով

Այս օրիգինալ և քաղցր ձվածեղը երեխաներին շատ դուր կգա։ Բայց մեծերը նույնպես բացառություն չեն։

Բաղադրիչներ

  • 2 ձու, 100 մլ կաթ,
  • 1 ճ. գ. մաննի, 0,5 ճ. Գ շաքար
  • 25 գ կարագ

Պարզապես խառնեք ձվերը։ Մի հարեք։ Ավելացրեք նախ շաքարավազը, այնուհետև կաթը և կրկին խառնեք։ Ավելացրեք մաննին և հարիչով ամբողը զանգվածը խառնեք։ Երբ թավաի մեջ կարագը հալվի,դրա մեջ լցրեք ձվածեղի զանգվածը։ Միջին կրակի վրա 10 րոպե պատրաստեք։ Եթե անփայլ լինի վրայի շերտը, ուրեմն արդեն պատրաստ է։

Խոզապուխտով և լոլիկներով

Ի՞նչ կասեք բանջարեղենային միջուկով ձվածեցղի մասին։ Եթե միտքը ձեզ դուր եկավ, ապա սովորեք սա։

Բաղադրիչներ

  • 4 ձու, 2 ճ/ գ կաթ, 70–100 գ խոզապուխտ
  • 1 լոլիկ, Աղ, բիբար՝ ըստ ճաշակի
  • 1–2 ճ/ գ բուսական ձեթ

Հաիչով խառնեք ձվերը, ավելացրեք աղ և պղպեղ։ նույնը արեք խոզապուխտով։ Լոլիկը խորանարդաձև կտրատեք։ մի հատ շերտ դրեք թավայի մեջ, որից հետո տապակեք։Վրան դրեք լոլիկները և խոզապուխտը, որից հետո փաթաթեք։ Մնացած ձվային զանգվածը պահեք։ Պտտեք ձվային նրբաբլիթը, և զգույշ մնացած մասն ավելացնել։ Մեկ րոպե սպասեք։ Երբ սկսի կարմրել ռուլետի նմնան փաթաթեք։ Այդ կերպ միջուկը ներծծվում է և հյութե է մնում։ Եթե սիրում եք պանիր, կարող եք միջուկում ավելացնել, ավելի համեղ կստացվի։

Ծովամթերքներով

Սա այնքան էլ ընդունված և հարմար տարբերակ չէ, բայց կարող եք փորձել։

Բաղադրիչներ

  • 2 ձու, 1 բուլղարական բիբար, 30–50 մլ կաթ
  • 50 կաղամարի օղեր, 1–2 պտղունց աղ
  • 25 գ մաքրած ծովախեցգետնի ձողեր
  • 25 գ միդիաներ, 1 ճ/ գ բուսական յուղ
  • 1 պճեղ սխտոր, Մաղադանոս ըստ ճաշակի

Հալեցրեք ծովամթերքը։Կտրատեք կաղամարի օղակները։ Մաքրած սխտորը մեծ-մեծ կտրատեք։ Մաքրեք և քառակուսիներով կտրատեք բուլղարական բիբարը։ Երբ բուսական յուղը տաքանա թավայում, տապակեք ծովամթերքը սխտորով 2 րոպե ուժեղ կրակի վրա։ Այնուհետև ավելացրեք բիբարը և 30 վայրյան ևս թողեք։

Հարիչով խառնեք ձվա-կաթնային զանգվածը և աղ արեք։Այն լցրեք դեռ տաք թավայի մեջ։ Միջին կրակի վրա տապակեք այնքան, մինչև ձվածեղը բարձրանա։ Անջատեք գազօջախը և մի քանի րոպե սպասեք։Ձվածեղը պատրաստ է։ Այն կարող եք զարդարել մաղադանոսով։

Թթու վարունգով և երշիկով

Շատ համեղ է այ ոչ ավանդական ձվածեղը՝ շնորհիվ թթու վարունգի։

Բաղադրիչներ

  • 4 ձու, 1,5 բաժակ կաթ, 2 հատ թթու վարունգ
  • 450 բժշկական երշիկ, Համեմունքներ ըստ ճաշակի
  • կանաչիներ

Խառնեք կաթը, ձուն և աղը։ Խորանարդաձև կտրատեք երշիկը և թթու վարունգը։ Այն ավելացրեք ձվային զանգվածին և խառնեք։ մանր կտրատեք կանաչին և համեմունքներով ավելացրեք։ Եվս մեկ անգամ բոլորը խառնեք և դրեք տապակվի տաք թավայում։ Տապակեք երկու կողմից։

Համեղ, փխրուն և բերանում հալվող։ Պարզապես աննկարագրելի է։ Մենք վստահ ենք, որ ձեր պատրաստածը նույնպես համեղ է, սակայն միշտ ավելի լավ տարբերակներ են գտնվում։ Մի վախեցեք փորձել նորը։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES