Այլեւս հնին վերադարձ չի լինելու եւ, եթե հարկ լինի այս անգամ, ոչ թե 500 հազար քաղաքացի ոտքի կկանգնի, այլ մի ամբողջ ՄԻԼԻՈՆ

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկրի լավագույն ապագայով իրոք մտահոգված ուժերը, պետք է թողնեն տարատեսակ #կեղծ քաղաքական շահերը եւ իսկական «անվտանգության բարձիկ» դառնան ներկա

իշխանությունների համար, քանզի աներկբա է` Փաշինյանի ձեւավորած թիմի ազնվագույն նպատակները, գուցե համաձայն չենք շատ դեպքերում, բացահայտ սխալները շատ են, հին

ռեժիմից մնացած մաղձը եւս շատ է, բայց հավատացե՛ք, մենք միասին ավելի քան ի զորու ենք` շտկելու այդ ամենը եւ առաջ շարժվելու:

Իսկ հակապետական ու հակաժողովրդական կոչերով հանդես եկող հանցավոր ռեժիմի պարագլուխների անձնական շահերը սպասարկող էժանագին վարձկանները ինչքան էլ ուզենան

փչացնել ժողովրդի ուրախությունը` հիասթափեցնել եւ ոչնչացնել միլիոնավոր ժողովրդի համատեղ ջանքերի միջոցով վեր գտած եւ ձեռք բերված արժեքները, պետք է ականջներին օղ անեն, որ այլեւս հնին վերադարձ չի լինելու եւ, եթե հարկ լինի այս անգամ, ոչ թե 500 հազար քաղաքացի ոտքի կկանգնի, այլ մի ամբողջ ՄԻԼԻՈՆ:

ՄԵՆՔ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՆՔ, ԵՎ ՎԵ’ՐՋ

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES