Ճակնդեղով ըմպելիքը կարող է հաղթահարել հիպերտոնիան, բարելավել նյութափոխանակությունը, և նույնիսկ հաղթահարել երիկամների և լյարդի քարերի խնդիրը: Ըստ հին բաղադրատոմսի, ճակնդեղի կվասը փոխարինում է բարձրորակ բուժիչ բալասանին:
Ճակնդեղն անկասկած ունի օգտակար հատկություններ: Այս բանջարեղենը մաքրում է արյունը, հեշտացնում է լյարդի աշխատանքը, կարգավորում է է աղիների աշխատանքը և նույնիսկ բարձրացնում է հեմոգլոբինը:
Առաջարկում ենք պատրաստել ճակնդեղով կվաս՝ առանց խմորիչի։ Այն հաճախ օգտագործելու դեպքում, կմաքրես օրգանիզմդ, իսկ ներքին օրգանների աշխատանքն անխտիր կբարելավվի։
Ճակնդեղի կվաս՝ առանց խմորիչի
Բաղադրիչներ
- 1 ճակնդեղ, 2 լ ջուր
- 4 ճ․ գ․ շաքարավազ, 1 սև չոր հաց
Պատրաստման եղանակը
Մաքրիր ճակնդեղը և մանր կտրատիր, այնուհետև տեղավորիր ապակե բանկայի մեջ, ավելացրու ջուր, շաքարավազ և չորահաց։
Բանկան ծածկիր շղարշով և 3-4 օր թող մնա։ Ֆերմենտացված կվասը լցրու շշի մեջ, պինդ փակիր բերանը և պահիր սառնարում։
Ճակնդեղի կվասը պարունակում է կարևոր նյութեր՝ ռուբիդիումը և ցեզիումը օգնում են հիպերտոնիայի դեմ պայքարում: Ըմպելիքը պարունակում է վիտամիններ C, PP և B խումբ: Խորհուրդ է տրվում օգտագործել օրական 2-3 անգամ ուտելուց հետո:
Զարմանալի չէ, որ այս հրաշք բալասանը միշտ գնահատվել է ժողովրդի կողմից։ Սկսելով ամեն օր խմել կվասը՝ անմիջապես քեզ ավելի լավ կզգաս։
Ճակնդեղով այս դեղանյութն օգնում է խուսափել առողջական շատ լուրջ խնդիրներից:
Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»-ը