Այդ փամփուշտը որ խլել է մեր Թագավոր եղբոր կյանքը, մտել է նաև յուրաքանչյուրիս տուն և ընտանիք

ՄԵՐ ՄՈՒՇԵՂԸ…

Սիրելիներ,Հայաստանում՝ Տավուշ աշխարհում զինվոր է զոհվել… Մի պահ դադար առե՛ք… Այդ փամփուշտը որ խլել է մեր Թագավոր եղբոր կյանքը, մտել է նաև յուրաքանչյուրիս տուն և ընտանիք: Խնդրում եմ լռե՜ք, դադար առե՜ք սովորական կյանքից, աղոթքով ու խոնարհումով ճանապարհենք մեր եղբորն ու զավակին: Մայր Հողն այսօր կրկին ճեղքվել է՝ Իր տաքուկ գրկում ընդունելու Իր որդուն… Երկինքը բացված է գրկելու Իր հերոս զավակին..

Մուշեղը՝ Տավուշեցի հինգերրորդ իմ զավակն է, այս անգամ Կողբ համայնքից, ում այսօր փառքով և պատվով, խոնարհ սրտով և աղոթքով պիտի հանձնենք հավիտենականությանը, ով իր կյանքը կնքեց իմ և ձեզ համար՝ իր արյունով ներկելով մեր հողը և մեր կյանքը: Գնաց խառնվելու մեր Հաղթանակած Հայրերի փաղանգին…

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի վկայությամբ՝ Մուշեղն այն տղաներից է, ով մեծացրել է մեր Հայրենիքի սահմաննները:

Հոգիդ Աստծո լույսերի մեջ հանգչի և Տիրոջ Հարությանն արժանանաս սիրելի եղբայր ու ընկեր, սիրելի Հայրենիքի ու Հավատքի պաշտպան…Պատի՜վը քեզ, իսկ քո չապրածի պատասխանատվությունը մեզ…

Խոնարհումով, արցունքով և աղոթքով

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի)

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES