Կոտլետը տնական մսային ուտեստ է: Այժմ շատ ռեստորաններ իրենց ճաշացանկում ունեն տարբեր տեսակի կոտլետներ. չէ՞ որ դրանք այքան համեղ են, բացի այդ կարելի է մատուցել հետաքրքիր ձևավորումներով:
Կոտլետների շատ բաղադրատոմսեր կան, բայց գոյություն ունեն մի քանի փոքրիկ խորամանկություններ, որոնց շնորհիվ կոտլետները կստացվեն ավելի համեղ և հյութեղ:
Տնական կոտլետները պատրաստվում են շատ պարզ և հեշտ, սակայն կա մի բաղադրիչ, որն ավելի է համեղացնում: Հենց այս բաղադրատոմսից է օգտվում հայտնի խոհարար Իլյա Լազերսոնը:
Հացով կոտլետ
Բաղադրությունը
- 1 կգ մսի ֆարշ, 1 հատ սպիտակ հաց կամ բատոն
- 1 սոխ, Աղացած սև պղպեղ
- Աղ, Սխտոր, Ձեթ
Պատրաստման եղանակը
Հացը թրջել ջրով 1-2 րոպե, ապա քամել, ինչի շնորհիվ կոտլետները չեն քանդվի և շատ փափուկ կլինեն:
Ավելի լավ կստացվի, եթե կոտլետը պատրաստեք տավարի մսից, կամ խոզի մսի հետ խառնելով: Ավելացնել քամած հացը, այն պետք է կազմի ֆարշի 40%-ը: Հենց սա է այս կոտլետի ամենակարևոր բաղադրիչը:
Աղալ սոխը, ավելացնել ֆարշին: Վերջում ավելացնել աղ, սխտոր և համեմունքները: Լավ խառնել և մեկ ժամ պահել սառնարանում:
Ֆարշը հանել սառնարանից, ձևավորել կոտլետները և տապակել ձեթի մեջ: Ըստ ցանկության, կարելի է այն թաթախել նաև պաքսիմատի մեջ:
Բարի ախորժակ:
Ֆարշին կարելի է ավելացնել նաև բուլղարական բիբար, գազար, դդմիկ: Այդպես կոտլետներն ավելի հյութեղ կստացվեն:
Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»-ը