Աղջիկն ինքնուրույն կարեց իր ավարտական երեկոյի զգեստը, որը պարզապես անհնար էր գտնել որևէ խանութում. այն իսկապես շքեղ էր ստացվել

Այս երիտասարդ աղջնակը դեռ պատանի է, բայց արդեն կողմնորոշվել է իր մասնագիտության հարցում։ Նա կարծես գտել է իր սիրելի զբաղմունքը։ Իսկ իր տարիքի այլ երիտասարդներ նույնիսկ դեռ չգիտեն՝ ինչ են ցանկանում դառնալ։

Այս երիտասարդ աղջիկը Քորթնին է, ընդամենը 14 տարեկան։ Չնայած երիտասարդ տարիքին, նա արդեն կարողանում է շատ լավ կարել և ուրախացնում է իր երեք քույրերին։

Դիզայնով և կարուձևով աղջիկը դեռ մանկուց է հետաքրքրվել, դա նրան դրական լիցքեր է հաղորդում։ Վերջերս քույրը խնդրեց իր ավարտական երոկոյի համար զգեստ կարել։

Քորթնին սիրով համաձայնեց։ Քույրերը որոշ մտքեր և խորհուրդներ տվեցին նրան, որպեսզի զգեստն իդեալական ստացվեր։

Քորթնին ասում էր, որ եթե մայրը հարցնում է՝ ուզու՞մ է ինչ-որ նոր բան կարել, նա միանշանակ դրական պատասխան է տալիս։ Դա նոր անմոռանալի փորձ է՝ ստեղծել նոր և չկրկնվող զգեստներ։

Քրոջ անունը Միքայիլա է։ Նա աչքերին չէր հավատում, երբ տեսավ պատրաստ զգեստը․» Սա իմ երազանքների զգեստն է։

Եվ ամենակարևորը դա եզակի էր, բացի ինձնից ուրիշ ոչ ոք չէր կրելու դրանից։ Ընկերներս խնդրում էին, որպեսզի խանութի ասեմ այն խանութի հասցեն, որտեղից գնել եմ զգեստս։ Իսկ ես հպարտությամբ պատասխանում էի, որ քույր է կարել»։

Բոլորը զարմանում էին՝ իմանալով, որ դա ընդամենը 14 տարեկան աղջնակ էր կարել։

Քորթնիից երկու ամիս էր պահանջվել զգեստը կարելու համար. «Ինձ ոգեշնչում է այն փաստը, որ ես կարող եմ իրականություն դարձնել իմ երևակայությունը»:

Իրականում հրաշալի տեսք ունի զգեստը։ Քորթնին պարտադիր պետք է շարունակի զբաղվել նորաձևությամբ և հետագայում մենք անպայման կլսենք հայտնի դիզայներ Քորթնիի մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES