Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Քորթնիի երեխաների ուղեկցությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Քիմը 2015 թվականի իր այցի շրջանակներում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ չէր այցելել, այս անգամ նրանք բավականին երկար ժամանակ անցկացրին թանգարանի ներսում:
Այնտեղից դուրս գալուց հետո Քորթնին ողջունեց երկրպագուներին, իսկ Քիմը սիրով լուսանկարվեց նրանց հետ: