Ահա, թե ինչպես Սինգապուրում մեկընդմիշտ ազատվեցին կաշառակերներից ու հանցագործներից

Սինգապուրն Ասիայի ամենահարուստ և գեղեցիկ պետություններից է։ Տուրիստները հիացմունքով անդադար լուսանկարում են անհավանական քաղաքը։

Բայց ոչ միշտ է այդպես եղել։Ոչ ավել քան 100 տարի առաջ, Սինգապուրը Բրիտանիայի գաղութներից մեկն էր։Երկիրը չուներ ռեսուրսներ, ներմուծում էին նույնիսկ ջուրը։ Այժմ բոլորովին այլ պատկեր է։

Լի Կուան Յուն՝ այսպես են կոչում Սինգապուրի հրաշքի ստեղծողին: Նա ղեկավարեց երկիրը անկախություն ձեռք բերելու պահից մինչև իր մահը: Այս ընթացքում նա ավերակ քաղաքից ստեղծեց առաջավոր երկիր: Ինչպե՞ս դա նրան հաջողվեց:

Լիի գաղտնիքն այն է, որ նա հավատարիմ էր իր սկզբունքներին։

«Մենք գրեթե ոչնչից ստեղծեցինք Սինգապուրը։ Սկսելով 150 հոգուց բաղկացած աղքատ ձկնորսական գյուղից, կառուցեցինք աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկը հասարակածից երկու աստիճան հեռավորության վրա: Հասարակածի նման հարևանության մեջ գոյություն ուներ ևս մեկ քաղաքակրթություն ՝ Մայան Յուկատան թերակղզում », — այսպես է մեկնաբանում Սինգաուրի ղեկավարն իր երկրի բարգավաճումը։

Վարչապետը ցանկանում էր վերացնել կաշառակերությունը և նա շատ վճռական էր տրամադրված․ « Եթե ցանկանում եք հաղթել կաշառակերությունը, պետք է պատրաստ լինեք բանտ ուղարկել նույնիսկ ձեր ընկերներին և ծնողներին»։

Պաշտոնյաները աշխատավարձերը բարձրացրին, որպեսզի գայթակղություններ չլինեն: Եվ նրանք ստեղծեցին անկախ լրատվամիջոցներ, որոնք 24/7-ը լուսաբանում էին քաղաքական գործիչների կյանքը:

Եթե դուք վաստակում եք ավելին, քան սահմանված էր, ապա ռիսկի տակ էիք դնում կորցնել ամենը՝ աշխատանք, գումար, եկամուտ։ Եվ դրան գումարած գումարային տուգանք՝ 100.000 դոլլար։

«Եթե պետության ղեկավարությունը, որը մենք կառավարում ենք, օգտագործվում է ոչ թե մեծամասնության կյանքը բարելավելու համար, այլ փոքրամասնության գրպանները իշխանական հիերարխիայից լցնելու համար, ապա մենք ստիպված կլինենք վատ գործել », — ասել է Լի Կուան Յուն։

Երկրում բնակիչների համար կիրառվում են խիստ օրենքներ: Մահապատիժը դեռ ուժի մեջ է Սինգապուրում: Որոշ հանցագործությունների դեպքում փայտով ծեծ է սահմանվում։ Բացի այդ, այստեղ արգելված չէ երեխաներին ֆիզիկական պատժի ենթարկելը։ Խանութներում կարելի է գտնել հատուկ դաստիարակչական փայտիկներ, որպեսզի երեխաներին վախեցնեն։

Լին ցանկանում էր երկիրը լցնել խելացի մարդկանցով, ովքեր ունակ են սովորել։ «Շատ կարևոր էր, որ մեր երեխաներին սովորեցնեինք մտածել։

Վարչապետն ամեն բան անում էր արտասահմանյան ընկերությունների ուշադրությունը գրավելու համար։ Նա ցանկանում էր, որ այլ երկրներից գան զբաղվեն սեփական բիզնեսով և միաժամանակ նոր աշատատեղեր բացել Սինգապուրցիների համար։

Մարդիկ տարբեր կարծիքներ ունեն Սինգապուրի վարչապետի մասին։ Մի կողմից մարդ, ում 50 տարվա ընթացքում հաջողվեց Սինգապուրը երրորդ կարգի երկրից դարձնել առաջին։ Մյուս կողմից էլ ոմանք կարծում են, որ Սինգապուրյան որոշ օրենքներ ճնշում են և սահմանափակում մարդու ազատությունը։

Իսկ դու ի՞նչ ես կարծում։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES