Ահա, թե ինչու չի կարելի կաթնատամները դեն նետել. անհավանական բացահայտում

Երբ երեխաների կաթնատամները թափվում են, շատ ծնողներ հատուկ և հայտնի ծիսակարգ են կատարում։

Որպեսզի երեխան ուրախանա, ատամը փոխանակում են մանրադրամի հետ և այն ուղարկում ատամի փերուն, չէ՞ որ բոլոր երեխաներին դուր են գալիս նման արկածները։

Իմանալով այս թեմայի շուրջ վերջին գիտական հետազոտությունների մասին, ես այլևս չեմ ուրախանում այն փաստից, որ երեխայի կաթնատամը դեն են նետում։  Սակայն վերջին գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ պետք չէ շտապել ազատվել կաթնատամներից: Պարզվել է, որ դրանք շատ արժեքավոր գենետիկ նյութ են, որը կարող է օգնել բազմաթիվ լուրջ հիվանդությունների դեպքում:

Երեխաների կաթնատամները

Բանն այն է, որ կաթնատամները պարունակում են ցողունային բջիջներ, որոնք կարող են վերականգնել նեյրոնները, ոսկորները, աճառային հյուսվածքները և նույնիսկ սրտամկանի հյուսվածքները:Ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս օգտագործել այս բջիջները՝ հիվանդությունների դեպքում օրգանները վերականգնելու համար:

Գիտական վերջին հայտնագործությունները ցույց են տվել, որ բազմաթիվ հիվանդություններից, որոնք նախկինում բուժվում էին միայն ողնուղեղի կամ այլ հյուսվածքների փոխպատվաստման միջոցով, կարելի է ազատվել երեխաների ցողունային բջիջների օգնությամբ:

Ցողունային բջիջնեը պահպանելու համար անհրաժեշտ է կաթնատամը սառեցնել ընկնելուց հետո 48 ժամվա ընթացքում: ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում այժմ կան հատուկ բանկեր, որտեղ ծնողները կարող են երեխայի ծնվելուն պես պահպանման հանձնել նրա գենետիկ նյութը: Այս կերպ երեխան պաշտպանված է լինում շատ լուրջ խնդիրներից, քանի որ հիվանդանալու դեպքում բուժումը կարելի է իրականացնել այդ ցողունային բջիջների օգնությամբ:

Բայց եթե չկա նման բանկերում կաթնատամը պահելու հնարավորություն, ապա կարելի է պարզապես սառեցնել այն: Միգուցե մի օր այդ ատամը կփրկի երեխայի կյանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES