Երբեք չի կարելի կեղտոտ ամանները թողնել գիշերը
Հաճախ երկարատև խնջույքից հետո, մանավանդ ուշ երեկոյան մեզ համար դժվար է լվանալ ամանները: Եվ մենք իներցիայով ամանների կույտը թողնում ենք լվացարանի մեջ: Պարզվում է, որ դա կատեգորիկ արգելված է:
Նվազագույն գեղագիտություն
Շատ տգեղ է կեղտոտ ամաններով լիքը լվացարանը: Նույնիսկ ամենակոկիկ խոհանոցը այսպիսի լրացումով կթողնի տհաճ տպավորություն:
Ճչացող հակահիգիենա
Թողեք կեղտոտ սպասքը մինչև առավոտ, եթե Ձեզ հաճելի է խառնված կերակուրների բույրը: Ճաշակին ընկեր չկա:
Վնաս առողջությանը
Պետք է հիշել, որ ափսեների վրայի միկրոբների վրա արագ հավաքվում են վտանգավոր բակտերիաներ և լվանալուց հնարավոր չէ դրանք արագ հեռացնել:
Միջատներ
Կեղտոտ ամանները տարրականների սիրած վայրն են: Եթե այս կենդանիները Ձեզ մոտ առաջացնում են զզվանք, ապա լվացեք ամանները երեկոյան:
Սպասքը կորցնում է իրական տեսքը
Եթե յուղը և կերակրի մնացորդները չորանում են ամանեղենի մակերևույթին, ապա այն ավելի դժվար է լվանալ: Դրա համար պետք է օգտագործել արդյունավետ լվացող միջոց և ավելի կոշտ սպունգ: Սրա հետևանքով սպասքը կորցնում է իր գեղեցիկ տեսքը:
Կանխանշաններ և սնահավատություն
Իհարկե մեր ժամանակներում ուշադրություն չենք դարձնում կանխանշաններին: Օրինակ, դրանցից մեկեը զգուշացնում է , որ չլվացված պասքը ընտանիքում առաջացնում է վիճաբանություններ և աղմուկ: Այս վեճերը իրականություն կդառնան առավոտյան, երբ դուք սկսեք որոշել, թե ով պետք է լվանա սպասքը:
4 խորհուրդ, թե ինչպես արագ և արդյունավետ լվանալ սպասքը
Ավտոմատ սպասք լվացող սարք – մարդկության հրաշալի գյուտ: Բայց ոչ բոլորը իրենց կարող են թույլ տալ այդպիսի շքեղություն: Եթե Ձեր ծախսերը սահմանափակ են, գնեք մի քանի գեղեցիկ սպունգ և անուշաբույր լվացող միջոց:
Լվացեք այնքան ժամանակ,քանի դեռ սպունգը փրփրում է: Քիչ հանգստացեք և մի քանի րոպեից նորից անցեք գործի:
Անպայման օգտագործեք ձեռնոցներ, Ձեր մաշկը փափուկ և նուրբ պահելու համար:
Եթե դուք ստիպված և տհաճությամբ եք լվանում սպասքը, միացրեք սիրելի երաժշտություն:
Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»-ը