Ահա, թե ինչու ես դեն չեմ նետում ելակի պոչերը. պատահաբար իմացա և շատ գոհ եմ

Բոլորը գիտեն, որ ելակն անգնահատելի է։ Սիրտ անոթային հիվանդություններից խուսափելու համար,  այն պրոֆիլակտիկ օգտագործելը շատ օգտակար է։ Այս հրաշք հատապտուղը նվազեցնում է խոլեստերինի քանակությունն արյան մեջ։ Թարմ ելակի հյութը սպիտակեցնում է ատամները, իսկ ելակով դիմակները ցանկացած տեսակի մաշկի համար հիանալի արդյունք են ապահովում։

Այսօր բոլորովին նոր բան կիմանաս այս հատապտղի մասին։ Այս մեթոդները վաղուց ընդունված և հայտնի են ավանդական բժշկության մեջ, իսկ ես նոր եմ իմանում։

Պարզվում է, օգտակար են ոչ միայն ելակի հատիկները այլև դրա պոչերը, որը մոնք առանց մտածելու դեն ենք նետում։ Ամենաշատն ինձ դուր է եկել թեյի հետ։ Չորացած տերևներն ավելացնում եք տաք ջրի, կամ թեյի մեջ և հիանալի համ է ստացվում, իսկ բուրմունքը…

Ինչով է օգտակար ելակը

Ելակի տերևներով թեյ

Կարող եք չորացրած տերևներն ավելացնել թեյի թուրմի մեջ,կամ պարզապես միայն դրանով թրմել։Հակասթրեսային ազդեցություն ունի, հանգստացնում է նյարդերը։ Այն օգտակար է նաև երիկամների խնդրի առկայության դեպքում։

Ելակի պոչիկներով ըմպելիք

1 թ. գ. Պոչիկների վրա ավելացրու մի քանի բաժակ եռացրած ջուր, մի քանի րոպե թող թրմվի և մնա սառչի։ Աչքերի խնդրի դեպքում, այն կարող եք օրը 3 անգամ ընդունել։

Պոչիկները գեղեցկության համար

Բլենդերով հարիր ելակի պոչիկները և դիմակ պատրաստիր։ Թարմացնում և հարթենում է մաշկը։

Ելակով դիմակ մազերի համար

Գաղտնի բաղադրատոմս մազաթափության դեմ։ Վարսակի փաթիլները խառնիր քիչ քանակությամբ ջրով և ելակի քերած պոչիկներ։ Շաբաթը երեք անգամ ստացված խառնուրդը քսիր մազերին, թող մնա 30 րոպե։ Այն մազերին կհաղոիդի փայլ, ամրություն, իսկ մազաթափությունը կդադարի։

Ելակի պոչիկները դիաբետի դեմ

Պատրաստիր  կոնցենտրացված թեյ ելակի պոչիկներով։ Ամեն ուտելուց հետո մի բաժակ խմիր։ Այս միջոցը օգնում է կարգավորել արյան շաքարը։

Տպավորիչ են ելակի պոչիկներով օգտակար միջոցները։

Վերջերս իմացա նաև, որ ելակի հատիկները շատ համեղ են թարմ աղցանների հետ, ճզմած լիմոնով։ Քեզ ևս խորհուրդ կտամ փորձես, անզուգական համ ունի։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES