Ազնվամորու մուրաբայի բաղադրատոմս՝ բանանի համադրությամբ

Դասական ազնվամորու մուրաբան պահածո է տարվա ցուրտ եղանակի համար: Քաղցր, անուշաբույր և հարմար է ամեն ինչի համար: Կարելի է և՛ տաք ըմպելիք պատրաստել, և՛ կարկանդակ, և՛ բլիթների հետ ուտել, և՛ ուղղակի քսել հացին: Միշտ համեղ է:

Ձեզ ենք ներկայացնում մի անսովոր համով  հատապտղային մուսի բաղադրատոմս: Պետք է ընդամենը  ավելացնել  մուրաբայի մեջ բանան: Այո, այո, հենց բանան: Մուրաբայի համը ստացվում է զարմանալի, հիշեցնում է մրգային մաստակի:  Սկզբում թվում է, թե ազնվամորի է, իսկ հետո՝ բանանի համ ունի:  Իդեալական համեմատություն:

Ազնվամորին ձմռանը

Ազնվամորին համառ հատապտուղ է: Առաջին հայացքից թվում է, թե մուրաբա  պատրաստելը պարզ է, բայց այդպես չէ: Հատապտուղը հեշտ է շատ եփել կամ մուրաբայի համը փչացնել օգտագործելով ավելորդ բաղադրիչներ:

Ազնվամորու մուրաբան առավել լավ է եփել խոտաբույսերով՝ նանայով, կիտրոնով և ռեհանով: Որպեսզի հատապտղի համը մնա, կարելի է ավելացնել խնձոր, տանձ, հաղարջ և բանան: Ելակով և հաղարջով ազնվամորին չի ընդունվում: Այս հատապտուղները  կոտրում են նույնիսկ ամենաուժեղ բույրը:

Ազնվամորու մուրաբան բանանով պահվում է ավելի երկար: Կարելի է նաև պատրաստել սառեցված հատապտուղներով: Այո, օգուտը կրկնակի կմեծանա:  Բանանի մեջ կա կալիում , մագնեզիում, վիտամին C , երկաթ, երիտասարդության վիտամին E և իհարկե սերոտինը ՝ երջանկության հորմոնը:  Այսպիսի համեղ մուրաբա պատրաստելը պարտադիր է:

Բաղադրիչները

  • 1 կգ թարմ ազնվամորի
  • 250 գկեղևազատված բանան
  • 800 գ շաքարավազ
  • 1 թ.գ.  կիտրոնի աղ կամ հյութ

Եթե ուզում ես պատրաստել մուրաբա սառեցված ազնվամորիով, հալեցրու այն սենյակային ջերմաստիճանում և մինչև պատրաստելը  թափիր ավելորդ հեղուկը: Եթե ազնվամորին կորցրել է բույրը , եփելու վերջում ավելացրու վանիլ և 30մլ կոնյակ  ( 1կգ հատապտղին) :

Պատրաստման եղանակը

Ազնվամորու պտուղները լցնել խորը կաթսայի մեջ : Կարտոֆիլի սեղմիչով դրանից պատրաստիր խյուս(կամ բլենդերով):

Բանանները մանր կտրատիր (կիսաօղակաձև, կամ խորանարդներով), ավելացրու հատապտղին:

Հատապտղային խյուսի մեջ լցրու շաքարը և կիտրոնի աղը: Լավ խառնիր և կաթսան դիր  միջին կրակի վրա, պարբերաբար խառնելով այն:

Հասցրու մուրաբան մինչև եռման ջերմաստիճան և ցածրացրու կրակը: Եռալուց հետո եփիր 10- 20 րոպե, խառնելով և հավաքելով փրփուրը: Եթե ուզում ես ավելի խիտ ջեմ ստանալ, եփիր 30- 40 րոպե, կամ ավելացրու մուրաբային  պեկտին (12-15 գ 1 կգ-ին):

Առանց կրակից վերցնելու լցրու մուրաբան չոր բանկաների մեջ և փակիր: Պատրաստի մուրաբան դիր գլխիվայր և ծածկիր տաք ծածկոցով: Թող մինչև լավ հովանա, և պահիր սառը տեղում:

Հույս ունենք, այս բաղադրատոմսը ձեզ դուր եկավ:

Որոշ մարդիկ հրաժարվում են մուրաբային նրա մեջ մեծ քանակությամբ շաքարավազ լինելու պատճառով:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»ը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES