Ադրբեջանի գրեթե բոլոր սահմանային զորամասերում մեզ ուղղված ուղերձներ կան

Կիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյա իր էջում գրում է՝

Ադրբեջանի գրեթե բոլոր սահմանային զորամասերում մեզ ուղղված ուղերձներ կան, որոնք կարելի է ընթերցել միայն վերևից դիտարկում կատարելիս…

«Նահատակներն անմահ են» , «Ադրբեջանի բանակ», «Անբաժան հայրենիք», «Առաջ հայրենիք» (Ադրբեջանի քարտեզով), «Եթե ունեմ բանակ, ունեմ տուն»…

Այս վերջին՝ «Եթե ունեմ բանակ, ունեմ տուն» գրառումը բավականին ուշագրավ է: Այն մի բանաստեղծության վերնագիր է, որտեղ ասվում է, որ «… Ես իմ ձեռքով եմ քանդելու թշնամու բույնը… Ես պետք է իմ պատմությունը գրեմ արյամբ, ոչ թե գրչով…» և նմանատիպ այլ արյունաբու տենչանքով խոսքեր…

Հատկապես նմանատիպ գրություններ հայտնվել են 2019 թ.-ի գարնանից սկսած: Ադրբեջան անունով պետությունը հիմա ձգտում է ոչ թե խաղաղության, այլ բացառապես պատերազմի և նախապատրաստում է իր հասարակությանը հենց պատերազմի…

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES