Ա՜յ եթե հետույքը լիներ Քարդաշյանի պես, ես հաստատ կասեի․․․

Ռուզաննա Խաչատրյանը գրել էր, որ որ մի բարձրաստիճան պաշտոնյա, որ, ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին, 25 տարի առաջ խուսափում էր զինվորական ծառայությունից, հետախուզման մեջ էր և այլն և այլն․․․

Պն մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «միամիտ արձագանքել է», գտնելով որ այդ մարդը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է։ Ու սկսել է կետերով «արդարացնել նախարարին»:

Հանելուկը լուծեց Ռուզաննան, ֆեյսբուքյան իր էջում գրելով․

Փնտրվող պաշտոնյայի արտաքին նկարագրողական մի քանի դետալներ․ փորի մեծությամբ առջևից հիշեցնում է հղիության 7-8 ամսում գտնվող կնոջ, իսկ շրթունքները նման են Քիմ Քարդաշյանի շրթունքներին:
Ենթադրում եմ, որ իմ գրառմանը անդրադարձած գերատեսչությունում շուտով կսկսեն անտրոպոմետրիկ չափումներ իրականացնել և լրագրողների հարցապնդումներին կպատասխանեն, որ նման արտաքինով մարդ իրենց մոտ չի աշխատում, կամ փորի մեծությունը համապատասխանում է ոչ թե 7-8, այլ 5-6 ամսական հղիության:

Նրա գրառման տակ արձագանքը թեժ է։

Aram Abrahamyan — Հաջորդ գրառումը կլինի այն մասին, թե ինչպիսի քիթ ունի այդ պաշտոնյան, եւ դեմքի որ տեղերում խալ կա:

Manuel Manukyan — Տատատամ տեսնես ով է այդ անհայտ անձը։ էս մի շաբաթա այդ հանելուկն են ուզում լուծեն ազգովի։ Տատատատամմմմ Քիմ Քարդաշյանի շրթունքները պատասխանը լավ հուշումա՝ ժողովուրդ ձեզ տեսնեմ

Hakob Darbinyan — Տիկին Ռուզաննայի տրակտատի <<հերոս>> կարող է լինել Ազգային բանակում չծառայած յուրաքանչյուր պոռոտախոս դասալիք:

Styopa Safaryan — Չլինի՞ տիկին Ռուզաննայի կողմից այս պատերազմը շարունակելու ու արդեն ուղիղ Վիգեն Սարգսյանին ցուցանելու ու նկարագրելու պատճառը նախկինում իր և իր ընտանիքի դեմ սանձազերծված քարոզչական արշավն է ու դրանում Վիգեն Սարգսյանին՝ նախագահականի աշխատակազմի նախկին ղեկավարին կասկածելը։ Հիմա եմ հասկանում, թե ինչու ՊՆ-ը խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի միջոցով զարմանալիորեն իր վրա վերցրեց նախկին գրառումն ու ակնարկեց զրպարտության հոդվածը…. Կողմերը հեռակա իրար ավելի լավ են հասկանում, քան մենք կողքից… Այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու, որովհետև խոցված կնոջն այդքան հեշտ չես կանգնեցնի….

Հ.Գ. աաաաաաաա, վերջը չէի կարդացել. «Նկարագրվող անձը, ըստ մեզ փոխանցված փաստական տվյալների (նաև ձայնագրությունների), ենթադրվում է, որ իմ և Սեյրան Օհանյանի դեմ իրականացված տեղեկատվական տեռորի մասնակիցներից է նաև:»

Артур Айрапетян — Ջոգածա…..Շուշաննա Պետրոսյան կամ էլ Շմայսը, բայց չէ դրանք ծառայել են… ախ ո՞վ կլինի էէէ

Artur Harutyunyan — Այ եթե հետույքը լիներ Քարդաշյանի պես ես հաստատ կասեի՝ ովա

Anahit Arakelyan — Այո, իմ կարծիքով դա վերաբերվում էր Շարմազանովին և ասեմ, որ Տիկնոջ ունակությունները պետք չէ թերագնահատել, գիտեմ՛՛.

Հասմիկ Բաբաջանյան / hraparak.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES