Բարեկամներն ու հարազատները, բնականաբար, այն մարդիկ են, ովքեր ձեզանից միայն ճշմարտություն են ակնկալում: Սակայն միշտ չէ, որ բաց լինելն ավելի մտերիմ դառնալու հնարավորություն է տալիս: Կան բաներ, որոնք պետք գաղտնի պահել՝ չնայած բարեկամական կապերին:
Աշխատավարձ
Որքան էլ վաստակեք՝ քիչ թե շատ, պետք չէ հչեցնել գումարի չափը, այդ կերպ ձեր մտերիմներին ձեր բյուջեն յուրովի կառավարելու հնարավորություն եք տալիս:
Պարտքեր
Եթե ունեք պարտքեր, պետք չէ դրա մասին պատմել մտերիմներին: Դժվար թե նրանցից օգնություն ստանաք, բայց քննադատությունը հաստատ կավելանա:
Ծախսեր
Յուրաքանչյուր մարդ ունի իր պահանջները: Անկախ նրանից, թե որքան եք վաստակում, պիտի տնօրինեք ձեր գումարն ըստ ձեր հայացողության:
Կախվածություն
Ոչ մեկս լիովին անմեղ չենք: Ոմանց համար նորմա է երեկոյան մի գավաթ գինի խմելը, մյուսի համար՝ կես տուփ ծխախոտը մի երեկոյի ընթացքում: Պետք չէ նյարդայնացնել մտերիմներին՝ պատմելով, թե որքան մեծ է ձեր կախվածությունն այդ սովորություններից:
Հեռանկարներ
Եթե աշխատավայրում ձեզ խոստացել են մի ամիս հետո բարձր պաշտոն տալ, մի շտապեք պատմել դրա մասին ձեր բարեկամներին: Ավելի լավ է ուրախացնեք նրանց արդյունքով:
Ապագայի պլաններ
Այդ բոլոր մեծ պլանները պիտի մնան ձեր ներսում: Որպիսի դրանք իրականանան, պետք չէ բարձրաձայնել դրանց մասին, ուղղակի անհրաժեշտ է գործել: Հավատացեք, մտերիմների հետ ավելի լավ է կիսվել կատարած գործերի արդյունքներով, քան վարդագույն երազանքներով: