45 տարեկան է, բայց ծեր տատիկի տեսք ունի… ահա թե ինչպիսինն է 19 երեխաների մայրը

Այսօրվա դրությամբ ուկրաինացի այս կնոջ մասին խոսում է ողջ համացանցը: 45-ամյա Սվետլանա Կովալեվիչը 19-երորդ անգամ է մայրիկ դարձել, ինչն էլ նրան ռեկորդակիր է դարձրել:

Ընտանիքն ապրում է փոքր գյուղում: Ավագ որդին 27 տարեկան է, իսկ կրտսերը՝ 8 ամսական:

Հետաքրքիրն այն է, որ Սվետլանան իր երեխաներին ունեցել է տան պայմաններում, առանց բժիշկների օգնության: Նա ասում է, որ հղիությունն ու ծննդաբերությունը իր համար սովորական գործ է դարձել: Այնուամենայնիվ, բոլոր հղիությունների ժամանակ նա հետազոտվել է բժիշկի մոտ ու անգամ ՈՒՁՀ արել:

Բնականաբար, բազմազավակությունը Սվետլանային ծեր կնոջ տեսք է հաղորդել: Դժվար է հավատալը, որ նա ընդամենը 45 տարեկան է:

Կինը խոստովանում է, որ վերջին հղիությունն ու ծննդաբերությունն իր համար շատ դժվար է եղել, այնպես 19-երորդ երեխան կլինի վերջինը:

Իսկ ահա բազմազավակ հայրիկը համաձայն չէ: Նա համարում է, որ որտեղ 19, այնտեղ էլ 20: Ու կնոջ հետ համեմատած՝ նա բավականին թարմ ու երիտասարդ տեսք ունի:

Չի կարելի առաջին տեղում դնել ռեկորդները, չէ որ կարևորը՝ բազմաթիվ երեխաների մոր առողջությունն է:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES