14 բան, որ անպայման պիտի ասեք ձեր երեխային՝ նախքան նրա 14 տարեկանը լրանալը

Կան բաներ, որոնք պարտադիր պիտի ասեք ձեր երեխային, քանի դեռ նա չի դարձել չափահաս։ Հենց այս մասին էլ հետաքրքիր կարծիք է հայտնել ամերիկացի գրող Էվան Փորթերը։

Ահա 14 բան, որոնց մասին պիտի պատմեք ձեր երեխային, քանի դեռ չի լրացել նրա 14 տարեկանը։

  • Դու պարտավոր չես դուր գալ բոլորին։
  • Դու միշտ էլ կարող ես ներկայացնել քո դիրքորոշումը այս տան մեջ։ Եվ միշտ էլ կարող ես արտահայտվել այս պատերից դուրս։ Հենց սա է կոչվում ազատություն։
  • Լավ սովորիր։ Գիտելիքը՝ ամենակարևոր և արժեքավոր տարադրամն է։
  • Ավարտին հասցրու այն, ինչ սկսել ես։ Եթե նույնիսկ քեզ թվում է, որ անհույս է։ Ավարտը կարող է փոխել քո կարծիքը խնդրի վերաբերյալ, բացի այդ կիմանաս, թե ինչի ես ընդունակ։

  • Մի կենտրոնացիր արտաքինի վրա։ Միևնույնն է, քեզ հետ ոչ մեկ չի մնա միայն նրա համար, ով գեղեցիկ դիմագծեր ունես։
  • Ստիպիր ինքդ քեզ կարդալ օրական առնվազն 1 էջ։ 30 տարեկանում կհասկանա, թե օրական այդ 5 րոպեն քեզ ինչքան օգուտ են տվել։
  • Մի ատիր նրանց, ովքեր քեզանից թույլ են։ Եթե որևէ մեկն ունի քո օգնության կարիքը, օգնիր։ Եթե մի օր քեզ թույլ զգաս, օգնություն խնդիր։
  • Ավելի ուշադիր եղիր քաղաքական նորություններին։ Դու պիտի տեղյակ լինես, թե քո երկրում և ողջ աշխարհում ինչ է կատարվում։
  • Երբեք ղեկին մի պատասխանիր հեռախոսազանգերին։ Չկա այնքան շտապ խոսակցություն, որը չի կարող սպասել մի քանի վայրկյան, որ արգելակես նախատեսված վայրում։
  • Ընտանիքն ու ընկերները միշտ առաջին տեղում են։ Մնացածը այնքան էլ կարևոր չէ։

  • Երբեք մի երազիր լինել ուրիշ մարդ։ Դու՝ դու ես։ Ստիպված ես սիրել ինքդ քեզ․․․
  • Երբեք մի կարծիր, որ ուրիշները պարտավոր են քեզ լավ վերաբերվե։ Շնորհակալ եղիր անգամ մի ժպիտի համար։
  • Միշտ եղիր հարգալից, բոլորի հետ։ Սակայն նաև կարողացիր պաշտպանել ինքդ քեզ, այլապես կկորցնես հարգանքը ինքդ քո հանդեպ։ Իսկ այն այնքան էլ հեշտ չէ վերականգնել։
  • Ես քեզ սիրում եմ այնպիսին, ինչպիսին որ դու կաս, չնայած ոչ մի բանի։ Հիշիր դրա մասին ամեն վայրկյան։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES