Փորձեք չընկնել մարդկանց հետևից, և այդ ժամանակ պարզ կլինի, դուք նրան իրականում պետք եք թե ոչ:
Եթե միաժամանակ սիրում եք երկու հոգու, ապա ընտրեք երկրորդին: Եթե իսկապես սիրեիք առաջինին, երկրորդին չէիք սիրահարվի:
Ձեզ չպետք է հուզի այն, ինչ ուրիշներն են մտածում ձեր մասին:
Այն մարդիկ, ովքեր երկար հադուրժել և ներել են, սովորաբար հեռանում են անսպաելի և ընդմիշտ:
Հոգ չէ, եթե ընկերներ չունեք, ավելի վատ է, երբ նրանք կեղծ և անհուսալի են:
Քիչ խոսեք ձեր պլանների մասին:
Երբեք մի ներեք դավաճանությունները: Ցանկացած դավաճանություն՝ ավելի լավի որոնում է: Նա, ով միշտ փորձում է գտնել լավագույնը, երբեք չի գնահատի այն, ինչ ունի…
Մարդը 80%-ով բաղկացած է ջրից: Եթե նա չունի երազանք կամ նպատակ, ուրեմն ուղղահայաց ջրակույտ է:
Մի մերժեք այն մարդկանց, ովքեր ցանկանում են ձեզ մոտ լինել: Հնարավոր է, որ նրանք կլինեն միակ մարդիկ, ովքեր ամենադժվար պահերին ձեր կողքին կլինեն:
Վերաբերվեք մարդկանց այնպես, ինչպես ուզում եք: Երբեք մի կարծեք, որ ամեն ինչ փոխադարձ է: