Հագուստը շատ է քորքոտե՞լ… Առանց հատուկ սարքի կարող եք այն մաքրել

Կարծում ենք՝ այս խնդիրը ծանոթ է շատերին: Այսօր կխոսենք հագուստի քորքոտելու մասին: Ցանկացած իր մաշվում է, հնանում ու դրա վրա նման գնդիկներ են առաջանում: Համաձայնեք, որ սա էսթետիկ ու հաճելի չէ:

Հատկապես շատ են քորքոտում ձմեռային տաք իրերը: Օրինակ, տեսեք այս գլխարկը: Այն ամբողջությամբ քորքոտել է:

Եթե նախկինում կարծում էիք, թե նման իրերն այլևս պիտանի չեն օգտագործման կամ էլ պետք է գնել հատուկ սարք՝ գործվածքը նորացնելու համար, ուրեմն իմացեք այս մասին: Անհրաժեշտ է սովորական աման լվանալու սպունգ: Օգտագործելու ենք դրա կոշտ կողմը: Բնականաբար, պարտադիր պետք է վերցնել նոր սպունգ:

Սպունգը հպեք հագուստին ու սկսեք շարժումներ անել՝ սկզբում դեպի մի կողմ: Բայց շատ ուժեղ մի սեղմեք:

Իսկ հիմա համեմատեք. մի կողմը մաքրված է սպունգով, իսկ մյուս կողմը մնացել է նույնը: Անհավատալի է, այնպես չէ՞:

Բնականաբար, այս մեթոդը հարմար չէ ցանկացած գործվածքի մաքրման համար: Բայց ընդհանուր առմամբ սա արդյունավետ միջոց է:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES