Հավանաբար, ձեզ մոտ եղել են դեպքեր, երբ անհրաժեշտ է եղել պատրաստել աղցան, սակայն բանջարեղենը եփելու ժամանակ չի եղել: Ուրախ ենք հայտնել, որ կա ելք: Այսօր կպատմենք, թե ինչպես կարելի է անել դա ընդամենը մի քանի րոպեում:
Անհրաժեշտ է վերցնել բանջարեղենը հում վիճակում և պոլիէթիլենային տոպրակ:
Նաև անհրաժեշտ է ջուր և միկրոալիքային վառարան:
Եթե ունեք այս ամենը, ապա անցեք գործի:
Սկզբում լվացեք բանջարեղենը, դրեք տոպրակի մեջ: Եթե ուզում եք միաժամանակ մի քանի տեսակի բանջարեղեն եփել, ապա դրանք դրեք առանձին տոպրակների մեջ:
Տոպրակի մեջ մի քիչ ջուր լցրեք, մոտ 100մլ: Կապեք տոպրակը:
Տոպրակները դրեք ափսեի մեջ և ուղարկեք միկրոալիքային վառարանի մեջ: 10 րոպեից ամեն ինչ պատրաստ կլինի: Եփեք ամենաբարձր ջերմաստիճանի ներքո:
Չոփիկով կարելի է ստուգել արդյունքը:
Վերջ, պատրաստ է:
Բարի ախորժակ:
Նշենք, որ այս մեթդն ունի 2 առավելություն.
- արագություն
- բանջարեղենը պահպանում է համը+քիչ վիտամին է կորցնում: