Նա ինչ-որ բան կասկածեց, երբ տեսավ ապագա փեսային…զոքանչը սկսեց փորփրել հին լուսանկարները

Հայդի Պարկերն ու Էդ Սվիթը սիրահար զույգ են: Նրանք ծանոթացել են 2011-ին, երբ երկուսն էլ դեռ ուսանողներ էին: Նրանց ծանոթությունը շատ պատահական էր, սակայն հենց այդ ժամանակվանից երիտասարդներն անբաժան են:

Առաջին հանդիպմանը հաջորդեց երկրորդը, հետո երրոդը…Իսկ 4 տարի անց սիրահարները հասկանում էին, որ առանց միմյանց ապրել չեն կարող: Եվ  նրանք ամուսնանալու որոշում կայացրեցին:

Երբ միմյանց ընտանիքների հետ ծանոթանալու ժամանակը եկավ, երիտասարդների ընտանիքները զրույցի ժամանակ սկսեցին հին պատմություններ վերհիշել:

Ապագա զոքանչը մի պատմություն հիշեց. հանգստի ժամանակ, երբ Հայդին դեռ 6 տարեկան էր, նրան «սիրահարվել էր» մի տղա: Երեխաներն անդադար միասին էին խաղում, իսկ հետո ավարտվեց արձակուրդը:

Կինը նույնիսկ հիշում էր այդ տղայի անունը՝ Էդ: Մի՞թե կարող էր նման համընկնում լինել: Հնարավոր է… Հայդիի մայրիկն, այնուամենայնիվ, որոշեց հանել հին ֆոտոալբոմները և գտնել երեխաների լուսանկարը:

Բոլորը զարմացած էին…6 ամյա տղան, ով կանգնած էր իրենց դստեր կողքին, ներկայիս փեսացուն էր…

Պարզվում է, որ 20 տարի առաջ ընտանիքները հանգստացել են նույն վայրում: Լինելով 6 տարեկան՝ Էդն ու Հայդին խոստացել են միմյանց՝ իրար հետ ամուսնանալ, երբ մեծանան:

Հետաքրքիր է, որ սիրահարներն ապրել են տարբեր քաղաքներում, բայց դա ճակատագրին չի խանգարել անել իր գործը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES