Յուրահատուկ թխվածք…տորթ՝ Բալով խրճիթ

Այս տորթը ոչ միայն շատ համեղ է, այլև գեղեցիկ, այն հրաշալի լրացում կդառնա ձեր սեղանին:

Похожее изображение

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կարագ՝ 250գ
  • ալյուր՝ 500գ
  • թթվասեր՝ 1000գ
  • շաքարավազ՝ 500գ
  • սոդա՝ 5գ
  • բալ՝ առանց կորիզի

Похожее изображение

Պատրաստման եղանակ.

Բալը նախօրոք մարինացնել կոնյակի մեջ:

Սոդան ավելացնել 200գ թթվասերին:

Կարագին 1 բաժակ շաքարավազ ավելացնել , ավելացնել սոդայով թթվասերը և հարել:

Հետո խմոր հունցել՝ ավելացնելով մաղած ալյուրը:

Խմորը բաժանել 12-15 մասի և 3 ժամ թողնել սառնարանում: Խմորի մասերը փաթաթել սննդային տոպրակով:

Անհրաժեշտ ժամանակը լրանալուն պես ուղղանկյունաձև գրտնակել խմորի կտորները, մեջտեղի հատվածում երկարությամբ մի շարքով բալ դնել, շաքարավազ ցանել և փաթաթել՝ երկար գլանակ ստանալով:

Գլանակները պիտի նույն չափի լինեն:

Թխել 25 րոպե՝ 190 աստիճանի ներքո, նախօրոք տաքացրած ջեռոցում:

Կրեմի համար անհրաժեշտ է հարել 800գ թթվասերը և մնացած շաքարավազը:

Հարթ ափսեի մեջ 5 գլանակ դնել, կերմ քսել, հաջորդ շերտին դնել 4 գլանակ, կրկին քսել կրեմ: Եվ այդպես շարունակ:

Տորթը բոլոր կողմերից պատել կրեմով: Զարդարել ըստ ցանկության:

Картинки по запросу ТОРТ «ВИШНЯ ПОД СНЕГОМ»

 

Տորթը 2-3 ժամ պահել սառնարանում և մատուցել: Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES