Մայրիկս, քույրս ու տատիկս դադարեցին շփվել ինձ հետ, երբ ասացի, որ նրանց…

Ես արդեն 6 տարի է, ինչ ամուսնալուծված եմ: Մինչ վերջերս դստերս հետ բնակվում էի վարձակալած բնակարանում: Նման որոշում ես ինքս էի կայացրել, քանի որ չէի ուզում նեղություն պատճառել մայրիկիս ու տատիկիս: Իմ աշխատավարձը բավականացնում է ինձ ու դստերս, բացի այդ կողքից այլ եկամուտ էլ ունեմ. երեկոյան ժամերին առցանց աշխատանք եմ կատարում: Նախկին ամուսինս էլ ճշտապահ է ալիմենտների վճարման հարցում:

Обида на родителей: кто виноват? (+ВИДЕО) / Православие.Ru

6 տարվա աշխատանքիս արդյունքում կարողացա բնակարան գնել: Ճիշտ է, 1-սենյականոց է, քաղաքի ծայրամասում է, ընդամենը 30 քմ է, բայց միևնույնն է, մերն է: Հիմա կարող եմ չանհանգստանալ վարձի մասին… կահավորել, նորոգել:

Նշեմ, որ բաժանվել եմ ամուսնու դավաճանությունների պատճառով: Պատահաբար իմացա, որ նա հավատարիմ չէ, իսկ երբ հայտնեցի հարազատներիս ամուսնալուծվելու իմ մտադրության մասին, նրանք բոլորը սկսեցին պնդել, որ սխալ եմ անում: Ոչ ոք ինձ չէր հասկանում, մեղադրում էին, ասում, որ իզուր եմ ընտանիքս քանդում…  Հարազատ քույրս ինձ մի օր անհաջողակ անվանեց, իսկ մայրիկս անգամ չփորձեց պաշտպանել ինձ: 

Տատիկս հաճախ օրինակ էր բերում մորաքրոջս աղջկան.

Տես, Արմինեն խելոք-հնազանդ ապրում է ամուսնու հետ: Դե տղամարդ է, ոչինչ… Բոլորս էլ անցել ենք դրա միջոց, ինչ կարիք կա տունդ քանդելու: Գնա ու նստիր տեղդ… 

Մայրիկս էլ ակնարկում էր, որ քույրս թեպետ երեխաներ չունի, բայց մեքենա ունի, լավ աշխատանք, հարուստ ամուսին: Ասում էր, որ ես ոչ մեկին պետք չեմ՝ բաժանված ու երեխաս էլ հետս:

Ասել, որ ինձ համար ցավոտ էր այդ ամենը, նշանակում է լռել:

Բայց մեր վերջին հանդիպումը կհիշեմ հավետ:

Մայրիկս զանգեց ու պաշտոնական տոնով կանչեց իր տուն: Այնտեղ էր նաև քույրիկս՝ իր «հարուստ» ամուսնու հետ: Պարզվեց, որ նրանք հիփոթեքով տուն են վերցրել 1.5 տարի առաջ, իսկ հիմա քրոջս ամուսնուն հեռացրել են աշխատանքից, ու եթե չկատարեն հաջորդ վճարումը, նրանց ձեռքից կվերցնեն բնակարանը:

Նրանք խնդրում էին ինձ որոշ ժամանակ վճարել իրենց փոխարեն, իսկ հետո խոստացան վերադարձնել միանգամից ամբողջ գումարը, երբ նոր աշխատանք գտնի ու գումար հավաքի:

-Միևնույնն է դու հիմա վարձ չես տալիս: Կարող ես չէ՞ օգնել՞… -ասաց մայրիկս:

 

Որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ մերժեցի: Բնականաբար, ես համոզված էի, որ իմ գումարը ոչ մեկ հետ չի տա: Դրա փոխարեն դստերս հետ կմեկնեմ հանգստի, ինձ համար մեքենայի գումար մի կողմ կդնեմ, բայց օգնել մարդկանց, ումից ստացել եմ կյանքիս ամենամեծ հարվածը՝ չեմ պատրաստվում:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES