Ողջ աշխրահի դիմահարդարները գրեթե ամեն օր առաջարկում են մեզ դիմահարդարման նոր հնարքներ: Եթե նախկինում, օրինակ, մեծ քննարկումների և զարմանքի առիթ էր դառնում սև շրթներկը, ապա այսօր պրոֆեսիոնալները զարմացնում են ավելի անսովոր թրենդներով՝ հոնքերի ձևավորման հարցում:
Հյուսերի տեսքով հոնքեր…
Վերջերս համացանցում բուռն քննարկում էին դիմահարդարման նոր թրենդը՝ փետուր-հոնքերը և ալիքավոր հոնքերը: Սակայն մարդիկ դեռ չէին հասցրել սովորել այդ նորարարությանը, երբ Էրոս Գոմեզը՝ Լոս Անջելեսից հայտնի բլոգերը, ներկայացրեց նոր բյութի-թրենդ: Նա իր էջում առաջինը հրապարակեց հյուսած հոնքերի լուսանկարը: Ավելի ուշ նա պատմեց, որ դա ոչ թե ֆոտոշոփ է, այլ դիմահարդարման հնարք:
Դրանից հետո շատ մեյքափ-բլոգերներ ողջ աշխարհում սկսեցին կրկնօրինակել այդ թրենդը՝ կատարելով հնարքը վրձինների, ստվերաներկերի, կորեկտորների, մատիտների և այլ կոսմետիկ միջոցների օգնությամբ:
Ինչպես և սպասելի էր, տվյալ թրենդը համացանցում ստացավ տարբեր արձագանքներ. ոմանք դա անվանեցին տգեղություն, ոմանք էլ հիացմունք ապրեցին:
Սակայն, դատելով մեկնաբանություններից՝ կարելի է հասկանալ, որ մարդիկ արդեն հոգնել են հոնքերի հետ կապված «խելահեղ» բյութի-թրենդներից.