-Հայրիկս դժվարությամբ է հասնում ամառանոց… Կինս իմ առաջ պայման է դրել. եթե իր հոր համար մեքենա չգնեմ, կբաժանվի

Ես ու կինս արդեն երկար տարիներ միասին ենք, գրեթե 15 տարի: Երկուսս էլ միմյանց ծնողների հետ ի սկբանե լեզու գտանք: Նրանց միշտ օգնում ենք, դժվար պահին ձեռք բռնում՝ ինչպես ֆինանսապես, այդպես էլ կենցաղային հարցերում:

Մեր ընտանիքում միակ աշխատողը ես եմ, իսկ կինս մեր համատեղ կյանքի ընթացքում երբեք չի աշխատել: Նա զբաղվում է տան գործերով և երեխաների դաստիրակությամբ, ինչի համար նրան անչափ շնորհակալ եմ: Քիչ չեմ վաստակում, եթե խելամիտ ծախսենք, ամեն ինչի կբավականացնի:

Գումարը, որը կարողանում եմ կուտակել, բնականաբար, մեր ընդհանուր ընտանեկան բյոջեն է: Անցյալ տարի որոշել էինք գնալ ծով, սակայն ողջ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով ոչինչ չարեցինք, իսկ 1 տարվա ընթացքում գումարն ավելացավ:

Եվ ահա 1 ամիս առաջ կինս հայտնում է, որ իր հոր համար պիտի մեքենա գնենք: Ասում է, որ նրա համար դժվար է ամառանոց հասնելը: Բայց ես կնոջս հետ համամիտ չեմ: Ավտոբուսի կայանատեղի հասնելու համար պիտի քայլի 10 րոպե, մոտ 1 ժամ ճանապարհ գնա: Իսկ ամառանոցը կանգառին շատ մոտ է:

Բայց կինս չէր հանդարտվում, ասելով, որ հայրիկը ծանր իրեր է տեղափոխում՝ գործիքներ, սնունդ: Ու սա այն դեպքում, երբ ես հաճախ են մեքենայով տեղ հասցնու նրան:

Մի քանի օր առաջ կնոջս ծնողների տանն էինք, ու կինս ասաց հորը, որ մենք նրա ծննդյան օրը պատրաստվում ենք մեքենա նվիրել: Աներս ծիծաղելով պատասխանեց, որ չունի դրա կարիքը, ավելի լավ է մեզ համար ավելի պիտանի մի բան գնենք:

Տանը նորից խոսեցի կնոջս հետ, բացատրեցի, որ այդ գաղափարն ինձ դուր չի գալիս: Չեմ ուզում մի քանի տարվա աշխատանքիս արդյունքը նվիրել նրա հորը, ու կապ չունի, որ ի սրտե հարգում եմ աներոջս:

Փոխանակ նա հասկանար, որ ճիշտ եմ ասում, սպառնաց, որ կհավաքի իրերն ու կգնա: Ես նրան միայն բարի ճանապարհ մաղթեցի:

Արդեն 3 օր է չենք խոսում, ու ես արդեն կասկածում եմ՝ արդյոք ճիշտ եմ վարվում թե ոչ: Համենայն դեպս, չեմ ուզում, որ կինս առանց ինձ նման կարևոր որոշումներ կայացնի:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES