Կծու տապակած սմբուկ՝ ձմռան համար…ամենահամեղ և ախորժելի փակոցը

Ձմռանը սմբուկն ավելի համեղ է թվում…Այս բաղադրատոմսով պատրաստված սմբուկը ձմռանը կգեղեցկացնի ձեր սեղանը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 2կգ սմբուկ
  • 400գ բուլղարական պղպեղ
  • 80գ սխտոր
  • 40գ կծու պղպեղ
  • 200մլ ձեթ+200մլ
  • 100գ 9% քացախ
  • 1թ.գ. շաքարավազ

Պատրաստման եղանակ.

  • Սմբուկը լվանալ, չորացնել և կտրել ծայրերը: Սմբուկը կլորաձև կտրատել՝ մոտ 7-8մմ հաստությամբ շերտերի:
  • Բանջարեղենը դնել մեծ տարայի մեջ, 1ճ.գ. աղ ավելացնել և թողնել 1 ժամ:
  • Ավելացած հյութը դատարկել, և սմբուկի կտորները դնել թղթե անձեռոցիկի վրա:
  • Սմբուկը լցնել խորը տարայի մեջ և 200մլ ձեթ ավելացնել: Խառնել փայտե գդալով:
  • 1 ժամ թողնել այդ վիճակում:
  • Քաղցր բուլղարական պղպեղը մաքրել, կտրել կծու պղպեղի միայն պոչիկը: Սխտորը մաքրել:
  • Սխտորը և պղպեղներն աղալ:
  • Ստացված զանգվածն լցնել հաստ պատերով կաթսայի մեջ և թողնել որոշ ժամանակ:
  • Ստերլիզացնել բանկաները և կափարիչները:
  • Սմբուկը տապակել՝ առանց ձեթ ավելացնելու:
  • Երբ սմբուկի մեծ մասն արդեն տապակած լինի, կրակին դնել սխտորի և պղպեղի խառնուրդը: 1ճ.գ. աղ և 200մլ ձեթ ավելացնել, 2 հատ դափնետերև դնել (դրանք վերջում պետք է հանել):
  • Հասցնել եռման աստիճանի, հանել դափնետերևը, ավելացնել քացախը: Կրկին հասցնել եռման աստիճանի և 1-2 րոպե եփելուց հետո հանել կրակից:
  • Բանկաները լցնել սմբուկով՝ յուրաքանչյուր շերտին պղպեղային զանգված ավելացնելով: Ծածկել կափարիչով:
  • Խորը կաթսայի մեջ սրբիչ փռել, դնել բանկաները և տաք ջուր լցնել:
  • Ստերիլիզացնել ՝ ջրի եռալու պահից սկսած 20-30 րոպեի ընթացքում:
  • Փակել բանկաները և շուռ տալ: Փաթաթել և թողնել այդ վիճակում՝ մինչ լիարժեք սառելը:

Картинки по запросу Острые жареные баклажаны на зиму: невозможно устоять

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES