Առաջարկում ենք պատրաստել ծովախեցգետնի ձողիկներով և թարմ վարունգով աղցան, որը դուր կգա ձեր ընտանիքի անդամներին:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ծովախեցգետնի ձողիկներ՝ 500գ
- եփած ձու՝ 5 հատ
- պահածոյացված եգիպտացորեն՝ 1 տուփ
- թարմ վարունգ՝ 200գ
- մայոնեզ
- պինդ պանիր՝ 100գ
- սխտոր՝ 3 պճեղ
- թարմ սամիթ՝ 1 կապ
Պատրաստման եղանակ.
Ծովախեցգետնի ձողիկները կտրատել փոքր խորանարդիկների: Նույն ձև կտրատել նաև վարունգը:
Ձուն և պանիրն անցկացնել քերիչով:
Եգիպտացորենը լցնել խորը տարայի մեջ: Այստեղ ավելացնել ձողիկներն ու վարունգը, ձուն և պանիրև: Ճզմել սխտորը և մայոնեզի հետ միասին ավելացնել մյուս բաղադրիչներին:
Մանր կտրատել կանաչին, ավելացնել աղցանին և լավ խառնել:
Աղցանը պատրաստ է, բարի ախորժակ: