Լվացի գորգս նոր եղանակով. մակերեսն ավելի փափուկ է դարձել, թարմության բույր է գալիս

Ամռանը փորձում ենք անել բոլոր գործերը, որոնք սովորաբար ոչ մեկ չի անում ձմռանը: Օրինակ, լվանում ծածկոցները, բարձերը, ամբողջ ձմեռային հագուստը և այլն: Եվ անպայման պետք է զբաղվել գորգերի լվացմամբ:

Հավանաբար նկատել եք, որ գորգերն ավելի լավ են մաքրվում հասարակ միջոցների օգտագործմամբ, քան թե թանկարժեք հատուկ նյութերով լվանալիս: Բնականաբար, գորգերը բոլորն էլ պարբերաբար մաքրում են փոշեկուլով, բայց պետք է տարեկան առնվազն 1 անգամ լավ լվանալ դրանք:

Եթե գորգի վրա կա լաքա, դրանից կարող եք ազատվել տնտեսական օճառի օգնությամբ: Պարապես պետք է վերցնել օճառ, կտորը թրջել ջրով, օճառել լաքայի հատվածը: Դրանից հետո շփել խոնավ կտորով:

Անգամ եթե գորգը մաքուր է թվում, միևնույնն է, պետք է լվանալ, որպեսզի այն լինի թարմ, առանց տհաճ հոտի:

Կիսվում ենք գորգի լվացման հրաշալի եղանակով, որը հարմար է նաև բնակարանում ապրողների համար, ովքեր դրսում լվանալու հնարավորություն չունեն: Նախքան գործի անցնելը փոշեկուլով մաքրեք գորգը:

Մաքրող միջոցի համար պետք է.

  • 9% քացախ՝ 4ճ.գ.
  • սոդա՝ 1ճ.գ.
  • ափսե լվանալու հեղուկ՝ 2 ճ.գ.
  • գոլ ջուր՝ 500 մլ

Առաջին փուլը

300 մլ ջրին ավելացնել սոդա և ափսե լվանալու հեղուկը: Սպունգով խառնել այնքան, որ փրփուր ստացվի:

Փրփուրը բաշխել գորգի ողջ մակերեսին: Շփել շրջանաձև շարժումներով՝ հագուստի խոզանակով: Այդպես կհավաքեք ամբողջ մանր փոշին, թելերը, իսկ գորգի մազիկները նորից փափուկ կդառնան:

Թողեք գորգն այդ վիճակում կես ժամ, որպեսզի նյութը հասցնի գործել: Արդեն նկատելի են դառնում փոփոխությունները:

Երկրորդ փուլ

Այժմ 200մլ ջրին ավելացնել քացախը: Սպունգը թրջել խառնուրդի մեջ և բաշխել գորգի ողջ մակերեսին: Պիտի սոդայի ու քացախի ռեակցիա տեղի ունենա, այսինքն սկսի թշշալ: Բայց եթե լվանում եք արևի տակ, նման բան չի լինի, քանի որ շոգից շուտ է չորանում:

Ամեն դեպքում քացախից հետո գորգը կդառնա հարթ, սահուն ու փափուկ:

Կարծում ենք՝ արդյունքը ձեզ նույնպես կգոհացնի:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES